ՀԱՊԿ ներկայացուցիչները կհավաքվեն Մոսկվայում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ներքին գործերի նախարարները նոյեմբերի 9-ին Մոսկվայում քննարկելու են Ղրղզստանում իրավիճակի կայունացմանն ուղղված Հավաքական անվտանգության խորհրդի որոշման իրականացման մասին հարցը:
Այդ մասին «ԲԵԼՏԱ»-ին տեղեկացրել են ՀԱՊԿ լրտավական ծառայությունից:
Բացի այդ, ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչները քննարկելու են նաև նոր մարտահրավերներին ու վտանգներին հակազդող գործնական մեխանիզմների մշակման, ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների բացահայտման գործում համագործակցության, ինչպես նաև կադրերի պատրաստման մասին հարցերը:
Նշենք, որ ՀԱՊԿ անդամ երկրներ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը: