Գ.Մելիքյանը մեղադրում է Ռ.Թորոսյանին` իր հաշվին ճանաչելի դառնալու ցանկության համար
«Ես որևէ մեկի փոխարեն չեմ քվեարկել, իսկ այդ ամենը ուղղակի իրականությունից հեռու, բայց նախընտրական պայքարի շրջանակում տեղավորվող քայլ է»,- Panorama.am-ին ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը` անդրադառնալով իրեն ու իր գործընկերներին վերաբերվող Հատուկ քննչական ծառայությունում քննարկվող դիմումին:
Հիշեցնենք, «Հայաստանի պառլամենտարիզմի» կենտրոնի նախագահ Ռուբեն Թորոսյանը դիմել էր ՀՔԾ` ՀՀԿ խմբակցության 4 պատգամավորների պատասխանատվության ենթարկելու դիմումով:
Գ.Մելիքյանը մասնավորեցրեց նաև, որ ընտրապայքարի այս մեթոդը, որին դիմել է հիշյալ անձը, տարածված է, սակայն կոնկրետ Ռ.Թորոսյանի մասով էլ շեշտեց` «նա ուղղակի փորձում է այդ ճանապարհով, պատգամավորների անվան հաշվին, ճանաչելի դառնալ. այդքան բան»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները