Պերկուպերկյանը ՍԴՀԿ ատենապետ է, սակայն վկայականի ներդիր չի ստացել
Գևորգ Պերկուպերկյանը երկու օր առաջ Պետական ռեգիստրի գործակալություն է ներկայացրել նոր խմբագրությամբ կանոնադրություն, 60 հազար դրամ էլ վճարել է: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Պետական ռեգիստրի գործակալության հասարակական միավորումների, ոչ առևտրային իրավաբանական անձանց միությունների գրանցման և լրատվության միջոցների հաշվառման բաժնի պետ Էդիկ Մարգարյանը:
«Փաստաթղթերը նորմալ ներկայացված են, գրանցումը եղել է, բայց ես վկայականի ոչ ներդիրը, ոչ էլ կանոնադրությունը չեմ տրամադրել, ինձ մոտ դրած են»,-ասաց Մարգարյանը, ապա բացատրեց, որ ներդիրը տրամադրելու համար գործակալությանը պետք է ներկայացնեն կուսակցության գրանցման վկայականը, ինչը Պերկուպերկյանը չի արել, բայց խոստացել է:
Հարցին, թե այս պահին գործակալությունում Պերկուպերկյանն է գրանցված որպես ՍԴՀԿ ատենապետ, Մարգարյանը հաստատեց. «Հա, էդ է, էդ է»:
Ըստ տեղեկությունների, ՍԴՀԿ-ն հունվարի վերջին համագումար է հրավիրել, որտեղ ատենապետ է ընտրվել Գ. Պերկուպերկյանը:
Հիշեցնենք, որ ՍԴՀԿ-ն նման պատմության մեջ էր ընկել նաև 2009-ին:
Հարակից նորություն`
Հնչակյաններ.Լյուդմիլա Սարգսյան կոչվող անձը վաղ թե ուշ անցնելու է պատմության անդունդը