Է. Շահինօղլու. Ադրբեջանի իշխանությունները կոռուպցիան զսպելու քաղաքական կամք չունեն
Գուբայում տեղի ունեցող անկարգություններն ավետում են, որ Բաքվում քաղաքական փոփոխություններ են տեղի ունենալու: Այս մասին տեղեկացնում է «Եվրասիանեթ» կազմակերպության պաշտոնական կայքը:
«Գուբայում տեղի ունեցող անկարգությունները ստիպեցին Գուբայի շրջանային վարչակազմի ղեկավար Ռաուֆ Հաբիբովի հրաժարական տալ, ով վիրավորական արտահայտությամբ էր հանդես եկել՝ թե գուբացիները «վաճառել են իրենց և իրենց շրջանը»:
Բաքվի իշխանությունները դեռ համառորեն լռում են այն մասին, որ բախումներ են տեղի ունեցել իրավապահ մարմինների և ակցիայի մասնակիցների միջև, ինչպես նաև լռում են Ռաուֆ Հաբիբովի հրաժարականի մասին, ով այս պաշտոնին նշանակվել էր անձամբ նախագահի հրամանով»,- նշված է հոդվածում:
«Այլ մարզերում էլ բնակչությունը կարող է որոշել, որ հիմա կարող են ազատ բողոքել և անգամ տներ այրել, իսկ կառավարությունն ի պատասխան զիջումների կգնա: Ես չգիտեմ, թե ինչպես է կառավարությունը հաղթահարելու այս դժվարին իրավիճակը: Ալիևի վարչակազմը կարող է նոր մարտահրավերների առջև կանգնել՝ մարզային պաշտոնյաներին և կենտրոնական իշխանությունների ներկայացուցիչներին պաշտոնից ազատել, ավելի արդյունավետ քայլեր ձեռնարկել՝ զսպելու կոռուպցիան: Բայց ես համոզված չեմ, որ կառավարությունը բավարար քաղաքական կամք ունի այդ ամենն անելու համար»,- նշել է «Ատլաս» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Էլհան Շահինօղլին:
Հիշեցնենք, որ Գուբայում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ ոստիկանությունը ձերբակալել էր 200 ցուցարարի:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին