ՀԱԿ-ը խոստանում է հակաքարոզչություն չանել ՀՅԴ-ի, «Ժառանգության», ԲՀԿ-ի նկատմամբ. 5 կանոններ
Հայ Ազգային կոնգրես կուսակցությունների դաշինքի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր նախընտրական քարոզչության շրջանակներում Աբովյան քաղաքում ժողովրդի հետ կայացած հանդիպմանը հանդես եկավ հայտարարությամբ և ներկայացրեց ընտրապայքարում իրենց կողմից սահմանած «միակողմանի» կանոնները:
Նա ասաց, որ առաջիկա քարոզչության ընթացքում իր ղեկավարած ուժն առաջնորդվելու է հետևյալով`
«Ակտիվորեն մասնակցել ընտրությունների վերահսկողությանն ու օրինականության պահպանմանն ուղղված բոլոր անկեղծ նախաձեռնություններին, ասում եմ անկեղծ նախաձեռնություններին, որովհետև կան նաև թատերական նախաձեռնություններ, որոնք արվել են Նիկոյանի, Դավիթ Հարությունյանի կողմից: Սրանց հետ մենք գործ չունենք: Մասնավորապես, անկեղծ նախաձեռնություն ասելով` ես նկատի ունեմ Հ. Յ. Դաշնակցության, «Ժառանգության» «Բարգավաճ Հայաստան»-ի և Կոնգրեսի կողմից ձևավորված միասնական շտաբի գործունեությունը: Սա շատ կարևոր փաստ է:
Քննադատության հիմնական թիրախ դարձնել սարգսյանական վարչախմբի գլխավոր հենասյուները` Հայաստանի Հանրապետական կուսակցությանը և նրա կույրաղիքը հանդիսացող «Օրինաց երկրին»:
Հակաքարոզչությամբ չզբաղվել, առավել ևս անձնական բնույթի որակումներով հանդես չգալ մյուս քաղաքական ուժերի, մասնավորապես միասնական շտաբում մեր գործընկերները հանդիսացող Հ. Յ Դաշնակցության, «Ժառանգության» և «Բարգավաճ Հայաստանի» ու նրանց թեկնածուների դեմ:
Միևնույն ընտրատարածքներում Կոնգրեսը և նշված կուսակցությունները ներկայացնող թեկնածուների առկայության պարագայում առաջնորդվել բացառապես փոխադարձ հարգանքի, ազնիվ մրցակցության և արդար ընտրությունների անցկացման շուրջ համագործակցության սկզբունքներով:
Անկախ այն բանից` մեր գործընկերներր կհարգեն, թե կխախտեն այս կանոնները Հայ Ազգային կոնգրեսը հաստատակամ է որևէ պարագայում չշեղվել դրանցից»:
Մինչ այդ Կոնգրեսի ներկայացուցիչները հանդիպել էին Եղվարդի բնակչության հետ:
Հարակից լուրեր. Կոնգրեսի առաջնորդ. Մենք ձգտում ենք խորհրդարանը վերածել քաղաքական մարմնի
Эй вы там, на верху, здраствуйте. Սասուն Միքայելյանը` Եղվարդի քաղաքապետարանի աշխատողներին
Մարդ ավելի լավ է սպանվի, իրան խփի, քան գնա քվեարկի Արտաշես Գեղամյանի օգտին. Արամ Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա