Սահակյանը՝ Ուրիխանյանին. Չեմ պատրաստվում խորությամբ մեկնաբանել ինչ-որ ճամբարափոխ կարիերիստի
«Ես դրան ինչ պատասխանեմ… խոսքս ընդունեք իմիջիայլոց, որովհետև չեմ կարծում, թե սույն երիտասարդը այնպիսի քաղաքական ուղի է անցել կամ այնպիսի քաղաքական կապիտալ վաստակել, որի հայտարարություններին կարելի է լրջորեն արձագանքել»,- անդրադառնալով ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանի հայտարարություններին՝ Panorama.am-ին փոխանցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
Հիշեցնենք, որ պատասխանելով ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանի այն հայտարարությանը, թե ԲՀԿ խմբակցության համամասնական ցուցակում երկրորդ համարի՝ Վարդան Օսկանյանի հայտարարությունները այլևս պետք է հոգեբաններն ու հոգեբույժները մեկնաբանեն, ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Տիգրան Ուրիխանյանը լրատվականներից մեկին ասել էր. «Կարծում եմ, պարոն Սահակյանի դաստիարակությունն ու կեցվածքը թույլ են տալիս, որ գիտակցի նման անտակտ և ոչ կոռեկտ արտահայտությունների անթույլատրելիությունը: Կցանկանայի, որ Հանրապետական կուսակցության ցուցակում ընդգրկված պատգամավորները վերջապես սկսեն գործել քաղաքական էթիկայի շրջանակներում,այլ ոչ թե անլուրջ և անվայել մակարդակի «ռազբոռկաներով» զբաղվեն։ Եվ վերջում՝ խորհուրդ կտամ երիտասարդ պատգամավորին՝ համամասնական ցուցակի իր տեղին համապատասխան քայլեր գցել»։
Պատգամավորի խոսքերով, ցավալի է, որ կան այնպիսի քաղաքական գործիչներ, որոնք մարդկանց քաղաքական կապիտալը չափում են հորիզոնականներով ու նյութականով:
«Ինչ վերաբերվում է ՀՀԿ համամասնական ցուցակի իմ տեղին, ապա պետք է ասեմ, որ այն ինձ որևէ ձևով չի կոմպլեքսավորում պատասխանելու ԲՀԿ համապատասխան ցուցակի 2-րդ համարին կամ այդ ցուցակում տեղ գտած ինչ-որ «ճուտիկների»:
Ես 2001 թվականից ՀՀԿ անդամ եմ ու չեմ էլ պատրաստվում խորությամբ մեկնաբանեմ ինչ-որ ճամբարափոխ կարիերիստի, ով հանուն պաշտոնի, երևի իր տարիքի չափ կուսակցություն է փոխել»,- ասաց Հ. Սահակյանը, ապա հավելեց. «Դե լավ տղայա, ինքնահաստատման փուլում ա, էդ ուրիխանյանոտ զանգվածը վերջին շրջանում շատ է ակտիվացել, չնայած իրանց խնդիրն ա»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան