«Շնորհակալ եմ ձեր համարձակության համար». Արամ Մանուկյանը` էջմիածնեցիներին
«Շնորհակալ եմ, սիրելի ժողովուրդ, որ չնայած վախի մթնոլորտին, եկել եք, շնորհակալ եմ ձեր համարձակության համար», -այսօր Էջմիածին քաղաքի հրապարակում հավաքված սակավաթիվ մարդկանց հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի անդամ ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը: Նա կրկնեց, որ ՀԱԿ թիրախը Հանրապետական կուսակցությունն է, քանի որ «այս իշխանությունների օրոք մեր 150 տղաները ազատազրկվել են, իրենց տղաներին բանակում կորցրած մայրեր են սգավորվում»:
Նրա խոսքով, Հայաստանի քաղաքական դաշտը բաժանվում է երկու մասի. «Կա իշխանություն, որը «ժէկով», ոստիկաններով, վարչական ռեսուրսներով ահաբեկում է, կա ընդդիմություն, որը չի ներկայացնում իր գաղափարական ծրագրերը: Քաղաքական ամայություն է, որևէ տեսակետ չկա: Ես ունեմ ծրագիր, որը կապված է իշխանափոխության հետ, մենք կարող ենք մեր ծրագիրը իրականացնել, եթե բուրգը տապալվի», -հայտարարեց Արամ Մանուկյանը` նկատելով, որ այս ընթացքը կանգնեցնելու համար պետք է մասնակցել քվեարկությանը:
«Մեր հայրենիքում վաստակել ենք տնվորի կարգավիճակ, էս խայտառակությունը վերացնելու համար խնդրում եմ, ձեր ձայները միացրեք մեր ձայներին և ընտրեք Հայ Ազգային կոնգրեսին, մեր ներկայացուցիչ Սարգիս Քոչարյանին: Սա միակ սահմանադրական ճանապարհն է իրավիճակը փոխելու համար», -նախընտրական քարոզարշավի շրջանակներում ընտրողների հետ ՀԱԿ հանդիպումը շարունակեց ՍԴՀԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը:
Էջմիածնից հետո Կոնգրեսի հաջորդ կանգառը Մեծամորն է:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում