ԲՀԿ-ն միացել է հինգ կուսակցությունների հայտարարությանը
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը միացել է նախընտրական պայքարի մեջ մտած հինգ ուժերի կողմից այսօր տարածված հայտարարությանը: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Դավիթ Հարությունյանը:
Նշենք, որ ավելի վաղ տարածվել էր ՀՀԿ, ՀՅԴ, ՀԴԿ, ՀԿԿ, ՕԵԿ-ի համատեղ հայտարարություն, որով հիշյալ քաղաքական կուսակցությունները Սահմանային Էլեկտրոնային Կառավարման Տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգից օգտվելու հնարավորություն ընձեռելու հարցով դիմել էին ՀՀ ԱԱԾ-ին:
Նախորդող լուր`
ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, Դեմկուսը, Կոմկուսը, ՕԵԿ-ը դիմում են ԱԱԾ-ին` ընձեռնել ՍԷԿՏ համակարգից օգտվելու հնարավորություն