Գերմանիան համոզում է Ֆրանսիային
Գերմանիայի կառավարությունը հորդորել է Ֆրանսիայի նորաստեղծ կառավարությանը միակողմանի չփոխել Աֆղանստանից զորքերը դուրս բերելու ժամկետները. «Մենք միասին մտել ենք Աֆղաստան և ցանկանում ենք միասին դուրս գալ դրանից»,-Չիկագոյում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնավորապես հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«Գազետա.ռու»-ն գրում է, որ նույն կարծիքին է նաև Գերմանիայի Ներքին գործերի նախարարը, ով մատնանշել է, թե որոշ արևմտյան երկրներ, որոնք կարծես մրցում են միմյանց հետ զորքերը դուրս բերելու առումով, այդպիսով ոչ թե օգնում են պայքարել ահաբեկչության դեմ, այլ հակառակը` թուլացնում այդ պայքարը:
Հիշեցնենք, ավելի վաղ Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել էր, որ իր երկրի զորքերը Աֆղանստանից դուրս կբերվեն մինչև 2012թ-ի վերջ: Սա նաև իր նախընտրական խոստումներից մեկն էր:
Հիշեցնենք նաև, որ ՆԱՏՕ-ն իր զորքերը այդ երկրից պատրաստվում է դուրս բերել ինչպես և ծրագրված է` մինչև 2014թ. վերջ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները