«Յուղոտ-պղպեղոտ» թեմա` Գյումրիի քաղաքապետը անպայման առաջադրվելու է
«Գյումրիի քաղաքապետը առաջադրվելու է առաջիկա ընտրություններում, մեր ծրագրերը ինչպես եղել են, այդպես էլ մնում են անփոփոխ և ես ուղղակի չգիտեմ, թե ո՞վ է փորձում կեղծ խուճապային տրամադրություն ստեղծել այս թեմայի շուրջ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Գյումրիի քաղաքապետի մամլո քարտուղար Լիլիթ Աղեկյանը` անդրադառնալով մամուլի այսօրվա հրապարակմանը:
Հիշեցնենք, թերթերից մեկը գրել էր, թե Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը սեպտեմբերին կայանալիք քաղաքապետի ընտրություններին չի առաջադրի իր թեկնածությունը, քանի որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել Գյումրիում առաջադրել ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի թեկնածությունը:
Լ.Աղեկյանը կրկնեց` քաղաքապետն իր ծրագրերի տերն է, արվածն էլ կրկնապատկվելու է առաջիկա տարիներին, այնպես որ առաջադրումն անպայման տեղի է ունենալու. «Հասկանում եմ, որոշների համար սա շատ յուղոտ-պղպեղոտ թեմա է, դրա համար փորձում են շրջանառել այս կարգի կեղծ լուրեր: Բայց նորից եմ կրկնում` մենք գնում ենք ընտրությունների»,- հավելեց Վ.Ղուկասյանի մամլո խոսնակը:
Նշենք, որ քաղաքապետի ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 9-ին, իսկ առաջադրումները կսկսվեն օգոստոսի 5-ից:
Նախորդիվ` Սեպտեմբերը բարի չի լինի Վարդանիկի համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան