ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին մտահոգել է Սաֆարովին ներում շնորհելու Ալիևի որոշումը
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլ Մուժնիեկսն (Nils Muižnieks) իր խորը մտահոգությունն է արտահայտել Ադրբեջանի նախագահի կողմից ադրբեջանցի սպա, 2004-ին հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու որոշման կապակցությամբ: Այդ մասին տեղեկանում ենք ԵԽ պաշտոնական կայքէջից:
«Ռասիստական խտրականության հողի վրա կատարված սպանությունները չպետք է անպատիժ մնան: Ռասսայական կամ ազգամիջյան ատելության հողի վրա կատարված բռնությունները, կործանարար հանցագործություններ են: Բացի հարազատների ու մերձավորների համար ծանր լինելուց, դրանք նաև ծանր կարող են լինել երկրի հասարակության համար: Պետությունները պետք է ուժեղ սանկցիաներ կիրառեն նրանց նկատմամբ, ովքեր կատարել են նման հանցանք», -հայտարարել է Մարդու իրավունքների հանձնակատարը:
Ըստ աղբյուրի, նա նաև ցավ է հայտնել, որ «դատապարտված մարդասպանը» փառքի ու պարգևատրման է արժանացել Ադրբեջանում:
«Ցավալի է, որ մարդը, որը ազգային պատկանելության հողի վրա սպանություն է կատարել, նման վերաբերմունքի է արժանանում: Այդպիսի մարդը կարող է անտեսել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ընդունված միջազգային կանոնները»,- հայտարարել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը` հավելելով, որ ատելության հողի վրա կատարված հանցագործության փառաբանությունը «ծայրահեղ վտանգավոր ուղերձ է»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները