Օրվա թեմա 09:12 14/09/2012

Եվրախորհրդարանի բանաձևը՝ Սաֆարովի դեպքի վերաբերյալ

Եվրոպական Խորհրդարանի պաշտոնական կայքում հրապարակվել է սեպտեմբերի 13-ին ընդունված «Եվրոպական խորհրդարանի բանաձևը Ադրբեջանի վերաբերյալ, Ռամիլ Սաֆարովի դեպքը»:

Ստորև ոչ պաշտոնական թարգմանությամբ ներկայացնում ենք փաստաթղթի ողջ տեքստը:

«Եվրոպական խորհրդարանը.

– նկատի ունենալով Արդբեջանում իրավիճակի վերաբերյալ իր նախկին բանաձևերը, հատկապես՝ որոնք առնչվում են մարդու իրավունքներին,
– նկատի ունենալով արտահանձնման վերաբերյալ միջազգային իրավունքի գոյություն ունեցող պրակտիկան, մասնավորապես` Դատարպարտված անձանց արտահանձնման մասին կոնվենցիան, ըստ որի համաձայնություն է ձեռք բերվել զարգացնելու համագործակցությունը արդարադատության և դատապարտված անձանց սոցիալական վերականգման նպատակներին հասնելու համար` հնարավորություն տալով նրանց պատիժը կրել իրենց սեփական հասարակությունում,
– նկատի ունենալով Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանում ներում շնորհելու վերաբերյալ Նախագահ Մարտին Շուլցի 2012թ. սեպտեմբերի 5-ի հայտարարությունը,
– նկատի ունենալով պրն. Սաֆարովի ազատ արձակման վերաբերյալ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի և հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի 2012թ. սեպտեմբերի 3-ի համատեղ հայտարարությունը,
– նկատի ունենալով Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի 2012թ. սեպտեմբերի 4-ի հայտարարությունը,
– նկատի ունենալով 2012թ. օգոստոսի 15-ի Ադրբեջանի արդարադատության նախարարի տեղակալ Վիլայաթ Զահիրովի պաշտոնական նամակը ուղղված Հունգարիայի պետական կառավարման և արդարադատության նախարարությանը,
– նկատի ունենալով ԵՄ-Ադրբեջան Ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ 2012թ. ապրիլի 18-ին ընդունված բանաձևը,
– նկատի ունենալով Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի 2012թ. սեպտեմբերի 3-ին արված հայտարարությունը, որով նա վստահեցնում է, որ Հունգարիան գործել է իր միջազգային պարտավորություններին համապատասխան,
– նկատի ունենալով Ադրբեջանի և Եվրոպական Միության միջև Գործընկերության և համագործակցության համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել 1999թ., և նոր ասոցացման համաձայնագրի վերաբերյալ երկու կողմերի միջև ընթացող բանակցությունները, որը փոխարինելու է նախորդին,
– նկատի ունենալով իր կանոնակարգի 122 (5) և 110 (4) կետերը,

A. հաշվի առնելով, որ Ռամիլ Սաֆարովը Հունգարիայում ազատազրկվել է 2004թ.-ից` Բուդապեշտում ՆԱՏՕ-ի կողմից կազմակերպված դասընթացի ժամանակ hայաստանցի գործընկերոջը դաժանաբար սպանելուց հետո; հաշվի առնելով, որ Ռ. Սաֆարովը իրեն մեղավոր է ճանաչել և չի զղջացել` պաշտպանելով իր արարքը այն հիմքով, որ զոհը հայ էր;
B. հաշվի առնելով, որ 2012թ. օգոստոսի 31-ին Ռ. Սաֆարովը` Ադրբեջանի զինված ուժերի լեյտենանտ, որը մարդասպանության համար ցմահ ազատազրկման էր դատապարտվել Հունգարիայում, տեղափոխվել է Ադրբեջան` ադրբեջանական իշխանությունների երկարատև խնդրանքի հիման վրա;
C. հաշվի առնելով, որ Ռ. Սաֆարովի` Ադրբեջան տեղափոխվելուց անմիջապես հետո Ադրբեջանի նախագահ Իլյամ Ալիևը ներում է շնորհել նրան` Ադրբեջանի Հանրապետության սահմանադրությանը և Դատապարտված անձանց արտահանձնման վերաբերյալ կոնվենցիայի 12-րդ հոդված համապատախան;
D. հաշվի առնելով, որ Դատապարտված անձանց արտահանձնման վերաբերյալ կոնվենցիայի, որի ստորագրող կողմեր են և Հունգարիան և Ադրբեջանը, 9-րդ հոդվածի համաձայն մեկ պետության տարածքում դատապարտված անձը կարող է արտահանձնվել մյուս պետության տարածքում իր պատիժը կրելու համար, պայմանով, որ կոնվենցիայի դրույթները պահպանվում են,
E. հաշվի առնելով, որ Ադրբեջանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Վիլայաթ Զահիրովը 2012թ. օգոստոսի 15-ին պաշտոնական նամակ է ուղարկել Հունգարիայի պետական կառավարման և արդարադատության նախարարություն, որում նշվում է, որ պատժի մնացած մասը Ադրբեջանի Հանրապետությունում կրելու նպատակով դատապարտված անձանց արտահանձնման վերաբերյալ օտար պետությունների դատարաների որոշումների կատարումը իրականացվում է կոնվենցիայի 9(1)(a) հոդվածի համաձայն` առանց դատավճռի փոփոխության; հաշվի առնելով, որ նա տվել է հավելյալ երաշխիք, որ համաձայն Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի, ցմահ բանտարկված դատապարտյալի պատիժը կարող է փոխվել ազատազրկման կոնկրետ ժամանակահատվածի միայն դատարանի որոշմամբ, և որ դատապարտյալը կարող է պայմանական վաղաժամ ազատ արձակվել միայն պատիժը նվազագույնը 25 տարի կրելուց հետո; և հաշվի առնելով, որ Ադրբեջանի իշխանությունները ավելի ուշ հերքել են, որ հունգարական իշխանություններին որևէ դիվանագիտական երաշխիքները են տվել;
F. հաշվի առնելով, որ լեյտենանտ Սաֆարովը փառավոր ընդունելության է արժանցել Ադրբեջանում և իր վերադարձից մի քանի ժամ անց նախագահի կողմից ներում է ստացել, ազատ արձակվել և հրապարակային հանդիսության ժամանակ մայորի կոչում ստացել;
G. հաշվի առնելով, որ Ռ. Սաֆարովի ազատ արձակելու որոշումը առաջացրել է դժգոհության և դատապարտման լայն միջազգային արձագանք;
H. հաշվի առնելով, որ 2012թ. օգոստոսի 31-ին Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը դադարեցնում է դիվանգիտական հարաբերությունները Հունգարիայի հետ;
I. հաշվի առնելով, որ Ադրբեջանը ակտիվորեն մասնակցում է Եվրոպական հարևանության քաղաքականությանը և Արևելյան գործընկերությանը, Եվրանեսթի հիմնադիր անդամ է և պարտավորություններ է վերցրել հարգելու ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը, որոնք այս նախաձեռնությունների առանցքային արժեքներն են;
J. հաշվի առնելով, որ Ադրբեջանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ է 2012-2013թթ. համար և պարտավորություն ունի պահպանելու ՄԱԿ-ի կանոնադրության և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում տեղ գտած արժեքները;
K. հաշվի առնելով, որ Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի անդամ է և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, ինչպես նաև մարդու իրավունքների վերաբերյալ այլ միջազգային պայմանագրերի, ներառյալ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի կողմ է,

1. ընդգծում է օրենքի գերակայության և ստանձնած պարտավորությունների հարգման կարևորությունը,
2. դատապարտում է Ադրբեջանի նախագահի կողմից Ռամիլ Սաֆարովին` ԵՄ անդամ պետության դատարանի կողմից դատապարտված մարդասպանին, ներում շնորհելու որոշումը; այդ որոշումը համարում է քայլ, որը կարող է նպաստել երկու երկրների միջև լարվածության աճին, և որը սրում է անարդարության զգացումը և խորացնում է երկու երկրների միջև անջրպետը, և էլ ավելի մտահոգված է, որ այս գործողությունը վտանգում է համապատասխան հասարակություններում խաղաղ հաշտեցման բոլոր գործընթացները և կարող է խարխլել տարածաշրջանում միջմարդկային խաղաղ շփումների հնարավոր ապագա զարգացումը;
3. համարում է, որ թեպետև Ռ. Սաֆարովին նախագահական ներում շնորհելը համահունչ է Դատապարտված անձանց արտահանձնման վերաբերյալ կոնվենցիայի տառին, այն հակասում է այդ միջազգային համաձայնագրի ոգուն, որը բանակցվել է մեկ պետության տարածքում դատապարտված անձանց մեկ այլ պետության տարածքում պատժի մնացած մասը կրելու համար արտահանձնման հնարավորություն տալու համար;
4. համարում է, որ պրն. Սաֆարովին նախագահական ներում շնորհելը որպես Դատապարտված անձանց արտահանձնման վերաբերյալ կոնվենցիայի հիման վրա արտահանձում կատարելու Ադրբեջանի դիմումով հունգարական իշխանություններին տրված դիվանագիտական երաշխիքների խախտում է;
5. դատապարտում է Ադրբեջանում Ռ. Սաֆարովին որպես հերոս ընդունելը և նրան մայորի կոչում և ժամանելուն պես նախորդ 8 տարիների աշխատավարձ տալու որոշումները, և մտահգոված է այն հանգամանքով, թե ինչպիսի օրինակ է լինելու սա ապագա սերունդների համար, և նաև այն բանով, թե ինչպիսի խրախուսման և ընդունելության նա արժանացավ Ադրբեջանի պետության կողմից;
6. տեսակետ է հայտնում, որ Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի որևէ էական առաջընթացի բացակայության պատճառով Ադրբեջանի և Հայաստանի հիասթափությունը չի կարող արդարացնել ոչ վրեժխնդրության գործողությունները, ոչ էլ անտեղի սադրանքները, որոնք հավելյալ լարվածություն են հաղորդում արդեն իսկ լարված և փխրուն իրավիճակին;
7. իր աջակցությունն է հայտնում Եվրոպական արտաքին գործերի ծառայության, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի և ԵՄ անդամ երկրների ընթացիկ ջանքերին ուղղված լարվածության թուլացմանը և տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ առաջընթացի ապահովմանը;
8. աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացում էական առաջընթաց ապահովելուն` նպատակ ունենալով հասնել տևական և համապարփակ կարգավորման` միջազգային իրավունքին համապատասխան;
9. պնդում է, որ ԵՄ պետք է ավելի մեծ դերակատարություն ունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում` աջակցելով վստահության ամրապնդման միջոցների իրականացմանը, որոնք իրար կմոտեցնեն հայկական և ադրբեջանական համայանքներին և կտարածեն խաղաղության, հաշտեցման և վստահության գաղափարները բոլոր կողմերի միջև;
10. վերահաստատում է իր դիրքորոշումը, որ ԵՄ և Ադրբեջանի միջև ներկայումս բանակցվող ասոցացման համաձայնագիրը պետք է ներառի մարդու իրավունքների պաշտպանության ու խրախուսման և օրենքի գերակայության վերաբերյալ դրույթներ և չափանիշներ;
11. դատապարտում է ահաբեկչության բոլոր ձևերը և ահաբեկչության սպառնալիքների կիրառումը;
12. հանձնարարում է իր նախագահին այս բանաձևը փոխանցել Եվրոպական արտաքին գործերի ծառայությանը, Հանձնաժողովին, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կառավարություններին և խորհրդարաններին, Եվրոպայի խորհրդին, ԵԱՀԿ-ին և մարդու իրավունքների  ու հակաահաբեկչության հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}