Ուրմիայում իրանցիներին օսմանյան թուրքերն են սպանել. Իրանը բացահայտում է Ադրբեջանի կեղծիքները
Ադրբեջանը, պատմությունը խեղաթյուրելով և էթնիկական խնդիրները շահարկելով, ջանում է դրանցից օգուտներ ստանալ:
Այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հաղորդագրությամբ է հանդես եկել Իրանի Արևմտյան Ատրպատական (Արևմտյան Ազարբայջան) նահանգի մշակութային ժառանգության կազմակերպությունը:
Արևմտյան Ազարբայջանի մշակութային ժառանգության կազմակերպությունը, անդրադառնալով Բաքվի կողմից վերջին օրերին հնչող անհիմն պնդմներին և շահարկումներին, թե Ուրմիայում հայտնաբերված գերեզմանի աճյուններն այն մուսուլմաններին են պատկանում, որոնց իբր 1918թ-ին հայերն են սպանել, մասնավորապես հայտարարել է.
«Ադրբեջանի Մեջլիսի սոցիալական քաղաքականության հարցերով կոմիտեի փոխնախագահ Մուսա Գուլիևի անհիմն պնդումները չեն համապատասխանում իրականությանը, քանի որ կատարված առաջին ուսումնասիրությունները վկայում են, որ Ուրմիայի պատմական դպրոցի վերանորոգման ժամանակ հայտնաբերված զանգվածային գերեզմանի առաջացումը կապված է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած իրադարձությունների հետ, երբ Օսմանյան թուրքերը, Ռուսաստանը և Անգլիան Իրանի հյուսիս-արևմտյան շրջանները գրավելու նպատակով հարձակումներ էին կատարել, ինչի հետևանքով շուրջ իննը միլիոն իրանցի էր կոտորվել»:
Իրանական աղբյուրը նշում է, որ երեք տարի առաջ էլ ադրբեջանական ԶԼՄ-ները մի տեսանյութ էին թողարկել, որտեղ նշվում էր, թե իբր Խոդաաֆարին շրջանում մումիա է հայտնաբերվել, որը չորս հազար տարվա պատմություն ունի: Սակայն ուսումնասիրությունները պարզեցին, որ դա մի խաբեբայի կողմից պատրաստված արհեստական մումիա է եղել:
Նախորդող տեղեկատվություն՝
Իրանցի փորձագետ. Ադրբեջանը ստեղծման օրվանից կեղծել է պատմությունը, իրականացրել` հակաիրանական քարոզչություն
Իրանական կայք. Ադրբեջանն իր երիտասարդներին կեղծ և խեղաթյուրված պատմություն է ներկայացնում
Իրանական կայք. Ադրբեջանի ղեկավարությունը հերթական անգամ կեղծում է պատմությունը
Իրանն Ադրբեջանին զգուշացնում է չշահարկել իրանցի ազարիների թեման, հակառակ դեպքում՝ շատ թանկ կվճարի
Իրանական հեռուստաալիք. «Պանթյուրքիստ մարդասպան Ալիևը նույնիսկ ազարի չէ, նա ազարիական մշակույթի թշնամին է»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին