ԲՀԿ-ն հիմնականում կիսում է ՀԱԿ-ի ներկայացրած փաթեթի դրույթները
Եթե ամեն ինչ հարթ ընթանա և ՀԱԿ-ը վաղը առավոտյան կարողանա հավաքել 44 պատգամավորի սգտորագրություն, ապա նոյեմբերի 21-ին ժամը 12.00-ին կհրավիրի արտահերթ նիստ` քննարկելու «Ընտրական օրենսգրքում», «Բնակության պետական ռեգիստրի» մասին օրենքում և Քրեական օրենսգրքում փոփոխությունների փաթեթը:|
Լրագրողների հետ հանդիպմանը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ փաթեթը, որն արդեն շրջանառության մեջ է դրված, քննարկվել է խորհրդարանական չորս խմբակցությունների հետ:
Մասնավորապես, ԲՀԿ-ի հետ քննարկման արդյունքում պարզվել է, որ խմբակցությունը հիմնականում կիսում է այն դրույթները, որ առկա են փաթեթում, իսկ ՀՅԴ-ն թեև ունի որոշակի առարկություններ, այդուհանդերձ կողմ է արտահայտվել, որպեսզի նման քննարկում լինի:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա