ՀՀԿ-ն տապալեց ՀԱԿ-ի արտահերթը
Ազգային Ժողովի արտահերթ նիստը, որը հրավիրվել էր ՀԱԿ նախաձեռնությամբ չկայացավ: Թեև խորհրդարանական մեծամասնության` ՀՀԿ-ի բազմաթիվ պատգամավորներ ԱԺ-ում էին, այդուհանդերձ դահլիճում ՀՀԿ-ից միայն ԱԺ փոխխոսնակներ Էդուարդ Շարմազանովն ու Հերմինե Նաղդալյանն էին:
Պատգամավորների գրանցումից հետ, պարզվեց դահլիճում ներկա է ընդամենը 44 պատգամավոր, քվորում չապահովվեց:
Ըստ ԱԺ կանոնակարգի` երեք ժամ հետո խորհրդարանը պարտավոր է ևս մեկ գրանցում անցկացնել: Սակայն հասկանալի է, որ երեք ժամ անց էլ քվորում չի ապահովվի:
Նշենք, որ ՀԱԿ-ի համար կանխատեսելի էր ՀՀԿ-ի նման մոտեցումը. Ժամը 14-ին ԱԺ դարպասների մոտ ՀԱԿ-ը բողոքի ակցիա է հրավիրել: