
«Amnesty International»-ը կոչ է անում ԵԽ-ին՝ ուշադրություն դարձնել Ադրբեջանում առկա խնդիրներին
ԵԽԽՎ-ի Ադրբեջանի հարցերով զեկուցողների այցի առթիվ «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունը դիմելով վերջիններիս հանդես է եկել հայտարարությամբ` կոչ անելով, որպեսզի նրանք լուրջ ուշադրություն դարձնեն Ադրբեջանում առկա մարդու իրավունքների խախտումներին: Այս մասին հաղորդում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, նոյեմբերի 26-28 ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի հարցերով զեկուցող, իսպանացի պատգամավոր Պեդրո Ագրամունտը պետք է գնահատի, թե Ադրբեջանը ինչպես է կատարում Եվրախորհրդի առջև ստանձնած իր պարտավորությունները:
Այս առիթով «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունը իր մտագոհությունն է հայտնում Ադրբեջանում առկա խոսքի ազատության սահմանափակումների, խոշտանգուների, ինչպես նաև բռնաճնշումների վերաբերյալ` նշելով, որ այս բոլոր հարցերը մտնում են Ադրբեջանի` ԵԽ -ի առջև ստանձնած պարտավորություների մեջ: