Մարտենս. Ես կասկած չունեմ, որ երկու ամիս հետո հայ ժողովուրդը ճիշտ ընտրություն կանի
ՀՀԿ 14-րդ համագումարի մեկնարկին տեսաուղերձով հանդես է եկել Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ պարոն Վիլֆրիդ Մարտենսը:
ՀՀԿ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, ԵԺԿ նախագահը իր խոսքում դիմել է «ոչ միայն ՀՀԿ-ի և մեր քաղաքական ընտանիքի, այլև Հայաստանի և նրա` ԵՄ-ի հետ զարգացող հարաբերությունների ապագայի համար ՀՀ նախագահական կարևորագույն ընտրություններից երկու ամիս առաջ տեղի ունեցող որոշիչ համագումարին»:
Նա վերահաստատել է ԵԺԿ-ի ամբողջական վստահությունը Սերժ Սարգսյանին:
Իր ելույթում ԵԺԿ Նախագահը ընդգծել է վերջերս Երևանում տեղի ունեցած ԵԺԿ Արևելայն գործընկերության գագաթնաժողովը, որի ընթացքում ընդունված հռչակագիրը վերահաստատել է հիմնարար արժեքների և ժողովրդավարական ստանդարտերի կարևորությունը:
«Ժողովրդական բարեփոխումները մարտահրավեր են, որ մենք ընտրել ենք միասին, դժվարին ճանապարհ հատկապես Հայաստանի համար, որտեղ աշխարհաքաղաքական զարգացումները կայուն չեն: Բայց Դուք Ձեր երկիրը դրել եք ճիշտ ճանապարհի վրա: Իհարկե, դեռ բարելավելու աշխատանքներ կան, բայց վերջին խորհրդարանական ընտրությունները, համաձայն բոլոր միջազգային դիտարկումների, արձանագրել են շոշափելի փոփոխություններ: Ես հավատացած եմ, որ նախագահական ընտրությունները կվերահաստատեն այդ տեղաշարժերը»,- ասել է պարոն Մարտենսը, դիմելով ՀՀԿ նախագահին:
«ՀՀԿ հարգելի գործընկերներ, Դուք կարող եք ապավինել ԵԺԿ աջակցությանը: Կհանդիպեն ուժեր, որոնք դիմադրում են փոփոխություններին: Կլինեն մարդիկ, որոնք կպահանջեն ավելի արագ փոփոխություններ: Սակայն բարեփոխումների Ձեր օրակարգը միակ վստահելին է Հայաստանում լուրջ և կայուն փոփոխությունեներ իրականացնելու համար»,- ընդգծել է ԵԺԿ նախագահը:
«Մենք բոլորս եվրոպացի ենք: Հայաստանը պատկանում է Եվրոպային: Մենք կիսում ենք նույն ժառանգությունը և, հետևաբար, նույն ճակատագիրը: Նախագահի և վարչապետի աշխատանքով ՀՀԿ-ն ապացուցել է փոփոխությունների առաջնորդ լինելու հանգամանքը: Հայ ժողովուրդը վստահել է Ձեզ երկրում փոփոխություններ անելու հարցը:
Ես կասկած չունեմ, որ երկու ամիս հետո հայ ժողովուրդը ճիշտ ընտրություն կանի երկրում հետագա փոփոխություններ իրականացնելու և ժողովրդավարությունը համախմբելու համար»,-շարունակել է ԵԺԿ ղեկավարը:
«ՀՀԿ հարգելի ընկերներ, ես մաղթում եմ Ձեզ արգասաբեր և կառուցողական համագումար և հաջողակ ընտրարշավ: Հույս ունեմ շուտով հանդիպել Ձեզ Հայաստանում»,- եզրափակել է Վիլֆրիդ Մարտենսը:
ՀՀԿ համագումարի աշխատանքները շարունակվում են:
Կարդացեք նաև`
Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ արտահերթ համագումարում. Առաջ, դեպի ապահո՛վ Հայաստան
Բլից. Խաչիկ Ասրյանը` Սերժ Սարգսյանի հաղթանակի ու ՀԱԿ-ի կործանման մասին
Կ.Կարապետյան. ՀԱԿ-ի թեկնածուն փոփոխություն չի բերի
Բլից. Տիգրան Արզաքանցյանը «էկոնոմիչեսկի» տուժել է պատգամավորության ժամանակ
Մեդվեդևի ուղերձը. Համագումարին մաղթում եմ բարեհաջող աշխատանք, իսկ եղբայրական Հայաստանին` ամենայն բարիք
Չինաստանի կոմկուսի ներկայացուցիչ. ՀՀԿ-ն կարևոր ներդրում ունի Հայաստանի ազգային կայունության գործում
Օրակարգի միակ հարցը` առաջադրել ՀՀ նախագահի թեկնածու