Օրակարգի միակ հարցը` առաջադրել ՀՀ նախագահի թեկնածու
Մարզահամերգային համալիրում ընթացող ՀՀԿ արտահերթ համագումարի օրակարգում ընդամենը մեկ հարց է ներառված: Ինչպես հայտարարեց ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, միակ հարցը ՀՀ նախագահի թեկնածուի առաջադրումն է 2013-ի նախագահական ընտրություններում:
ՀՀ նախագահի ելույթի համար, ըստ ժամանակացույցի, հատկացվել է 50 րոպե:
Նշենք, որ համագումարին հրավիրված են այլ կուսակցությունների ու օտարերկրյա քաղաքական ուժերի ներկայացուցիչներ` «Միացյալ Ռուսաստան»-ի անդամ, ՌԴ նախագահի ներկայացուցիչ Արթուր Չիլինգարովը, Չինաստանի իշխող կուսակցությունից և այլն:
Չիլինգարովն իր ելույթում փոխանցեց «Միացյալ Ռուսաստան» կուսակցության առաջնորդ, ՌԴ վարչապետ Դ. Մեդվեդևի ողջույնի խոսքը, որում ասված էր. «Իշխող կուսակցության համագումարը կարևոր քաղաքական և հասարակական իրադարձություն է, որը միտված է երկրի զարգացմանը, համոզված ենք նաև հայ-ռուսական հարաբերությունների խորացմանն ու զարգացմանը»:
Ա. Չիլինգարովը նաև մաղթեց հետևել հայտնի սկզբունքին` փնտրել, գտնել և հաղթել: Նշենք, որ ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսն ԵԺԿ անդամ ՀՀԿ պատվիրակներին ողջունեց տեսաուղերձի միջոցով:
Հիշեցնենք, որ երկրի ղեկավարի ընտրությունները նշանակված են 2013-ի փետրվարի 18-ին: Թեկնածուների առաջադրման գործընթացն սկսվելու է դեկտեմբերի 25-ից և կավարտվի հունվարի 4-ին: Հունվարի 4-14-ը կկատարվի թեկնածուների գրանցումը, իսկ նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հունվարի 21-ից և կշարունակվի մինչև փետրվարի 16-ը:
Նախագահական ընտրություններում առաջադրվելու մտադրություն հայտնել են գործող նախագահ Սերժ Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազդարար» գիտամշակութային ամսագրի վերահիմնադիր. պատմաբան-մանկավարժ Մարտիկ Սարգսյանը:
Կարդացեք նաև`
Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ արտահերթ համագումարում. Առաջ, դեպի ապահո՛վ Հայաստան
Բլից. Խաչիկ Ասրյանը` Սերժ Սարգսյանի հաղթանակի ու ՀԱԿ-ի կործանման մասին
Կ.Կարապետյան. ՀԱԿ-ի թեկնածուն փոփոխություն չի բերի
Բլից. Տիգրան Արզաքանցյանը «էկոնոմիչեսկի» տուժել է պատգամավորության ժամանակ
Մարտենս. Ես կասկած չունեմ, որ երկու ամիս հետո հայ ժողովուրդը ճիշտ ընտրություն կանի
Մեդվեդևի ուղերձը. Համագումարին մաղթում եմ բարեհաջող աշխատանք, իսկ եղբայրական Հայաստանին` ամենայն բարիք
Չինաստանի կոմկուսի ներկայացուցիչ. ՀՀԿ-ն կարևոր ներդրում ունի Հայաստանի ազգային կայունության գործում