Բլից. Տիգրան Արզաքանցյանը «էկոնոմիչեսկի» տուժել է պատգամավորության ժամանակ
ՀՀԿ արտահերթ 14-րդ համագումարին եկել է նաև ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը: Ներկայացնում ենք բլից-հարցազրույց վերջինիս հետ:
-Պարոն Արզաքանցյան, լուրեր էին պտտվում, թե նեղսրտած եք հարազատ կուսակցությունից ու անգամ լքել եք դրա շարքերը:
-Չէ, ո՞վ է ասում...
-Լուրեր էին շրջանառվում:
-Չէ, էրազ էր:
-Այսինքն նեղացած չե՞ք:
-Չէ, ինչի՞ պիտի նեղանամ, հակառակը` գոհ եմ: Գոհ եմ, որ թողեցին, ես իմ բիզնեսով զբաղվեմ:
-Մի խոսքով լավ եք:
-Միշտ էլ լավ եմ ինձ զգացել, պռոստը պետք ա, որ մի քիչ էլ ուշադրությունս դարձնեմ իմ գործերին, անձնական:
-Փաստորեն երբ օրենսդրական գործունեությամբ էիք զբաղվում անձնական գործերը հետին պլա՞ն էիք մղել:
-Հա, գործերովս համարյա չէի զբաղվում:
-Իսկ շա՞տ եք տուժել պատգամավոր եղած ժամանակ:
-Էկոնոմիչեսկի `այո:
-Վեց, թե յո՞թ զրոյի չափով:
-.... էտ չեմ հաշվում (ծիծաղում է):
-Բայց հետ բերե՞լ եք տուժածը..
-Չէ, դրա մասին չեմ մտածում, մտածում եմ երկիրը ճիշտ կառուցենք դեպի լավը:
Հիշեցնենք, Տիգրան Արզաքանցյանը ԱԺ չորրորդ գումարման Ազգային Ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր էր, Հայաստանում ու նաև Ֆրանսիայում հայտնի գործարար:
Կարդացեք նաև`
Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ արտահերթ համագումարում. Առաջ, դեպի ապահո՛վ Հայաստան
Բլից. Խաչիկ Ասրյանը` Սերժ Սարգսյանի հաղթանակի ու ՀԱԿ-ի կործանման մասին
Կ.Կարապետյան. ՀԱԿ-ի թեկնածուն փոփոխություն չի բերի
Բլից. Տիգրան Արզաքանցյանը «էկոնոմիչեսկի» տուժել է պատգամավորության ժամանակ
Մարտենս. Ես կասկած չունեմ, որ երկու ամիս հետո հայ ժողովուրդը ճիշտ ընտրություն կանի
Մեդվեդևի ուղերձը. Համագումարին մաղթում եմ բարեհաջող աշխատանք, իսկ եղբայրական Հայաստանին` ամենայն բարիք
Չինաստանի կոմկուսի ներկայացուցիչ. ՀՀԿ-ն կարևոր ներդրում ունի Հայաստանի ազգային կայունության գործում
Օրակարգի միակ հարցը` առաջադրել ՀՀ նախագահի թեկնածու