Շարմազանով. Ճիշտ մոտեցման դեպքում կարող ենք կոմպրոմիսի գալ
Այսօր առավոտյան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է ԱԺ Կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին վիճահարույց օրինագիծը, որը հեղինակել էին պատգամավորներ Դավիթ Հարությունյանն ու Արփինե Հովհաննիսյանը:
Հիշեցնենք` նախօրեին տեղի ունեցած նիստում բուռն քննարկման ժամանակ, երբ բացի Հանրապետական ու Օրինաց երկիր խմբակցություններից, բոլորը դեմ էին արտահայտվել, Հովիկ Աբրահամյանը հորդորել էր պատգամավորներին յուրաքանչյուր խմբակցությունից մեկական անդամ առավոտյան գնան իր մոտ խորհրդակցելու և ընդհանուր հայտարարի գալու համար:
Հանդիպման ավարտից հետո ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ նախագծում հնարավոր է փոփոխություններ կատարվեն:
«Այսօր մեք կարողացանք համոզել ապացուցել մեկս մյուսին, որ անհրաժեշտ է այնպես անել, որ որևէ քաղաքական շահարկում չլինի: Մենք մեր կողմից առաջարկություն արեցինք, իրենք իրենց կողմից արեցին առաջարկություն: Կարծում եմ՝ ճիշտ մոտեցման դեպքում կարող ենք կոմպրոմիսի գալ, որից ամենակարևորն այն է, որ հասարակությունը որևէ բա չկորցնի», -ասաց Շարմազանովը:
Նշենք, որ այս քննարկմանը չեն մասնակցել ՀԱԿ խմբակցությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին