«Լե-վոն, Լե-վոն». ՀՀՇ համագումարը մեկնարկել է
Հայոց Համազգային շարժում կուսակցության 17-րդ համագումարում ներկա է նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Սպասվում է, որ այսօր, հենց համագումարում կհայտարարվի նախագահական ընտրություններում նրա առաջադրվել-չառաջադրվելու մասին:
Համագումարին հրավիրվել և ներկա են Հ. Յ. Դաշնակցության ներկայացուցիչներ Արծվիկ Մինասյանը, Արսեն Համբարձումյանը, «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մարտիրոսյանը, ՀԱԿ անդամ կուսակցությունների ներկայացուցիչներ:
Հրավիրվել են նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներ, սակայն ներկա չեն: Ներկա չէ նաև ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նկատենք, որ հենց դահլիճ մտավ Լևոն Տեր-Պետրոսյանը, բոլորը հոտընկայս ու «Լե-վոն, Լե-վոն» բացականչություններով դիմավորեցին: