Հրանտ Բագրատյանն իր առաջադրման մասին ՀԱԿ-ին տեղեկացրել է դեռևս 3 ամիս առաջ
2013-ի նախագահական ընտրություններին որպես նախագահի թեկնածու իր մասնակցության մասին «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը Հայ ազգային կոնգրեսին տեղյակ է պահել դեռևս երեք ամիս առաջ: «Ասել եմ` ուզում եմ առաջադրվել», -այսօր համագումարից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հրանտ Բագրատյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ Բագրատյանը դուրս գա ՀԱԿ-ից, նա պատասխանեց. «Այս պահին նման որոշում չեմ կայացրել»: Իսկ թե ինչպես են վերաբերվել Բագրատյանի այդ որոշմանը հարցին, նա լրագրողներին ուղղորդեց. «Հարցրեք ՀԱԿ-ում»:
Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններում թեկնածության առաջադրմանը, Բագրատյանը հայտարարեց, որ ինքը պարտադիր է համարում թեկնածությունն առաջադրելը: «Լիբերալ թևը պետք է մի կողմի հավաքվի», նկատեց դեռևս ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանը: