Խավիարի գինը ԵԽԽՎ-ում և դրա դեմ հայկական պայքարը. Հարությունյանի դիտարկումները

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան, Ստրասբուրգ

Եվրոպայի խորհուրդը կորցնում է իր բուն արժեքները, սկսում է հետապնդել շահեր և այստեղ ավելի լայն տարածում է գտնում լոբբիզմը: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով հունվարի 23-ին ԵԽ առջև Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների մասին ԵԽԽՎ-ի կողմից ընդունված Պեդրո Ագրամունտի հեղինակած զեկույցը` հայտարարեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:

Նշենք, որ այս զեկույցը, ինչպես Դավիթ Հարությունյանը և հայաստանյան պատվիրակության մյուս անդամներն էին հայտարարել նիստի ընթացքում, միակողմանի է, կազմվել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմում և ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ դրանում կան սխալ արտահայտություններ ու ձևակերպումներ:

Այդ կապակցությամբ, ինչպես Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, հայկական պատվիրակությունը, փորձելով «չեզոքացնել իրավիճակը», որպես հակազդեցություն ադրբեջանամետ զեկույցին, ներկայացրել է հատուկ կարծիք (Դավիթ Հարությունյանի և Արմեն Ռուստամյանի հեղինակած), որը ևս կցվել է ԵԽԽՎ-ի կողմից ընդունված փաստաթղթին:

«Նրանց նպատակն էր Լեռնային Ղարաբաղի հարցում առնվազն ամրագրում կատարել փախստականների թվի հետ կապված այն ստահոդ տեղեկատվությանը, որն ընդամենը Ադրբեջանի և այդ երկրի պատվիրակության կռվաններից է: Բայց մենք փորձեցինք այնպես անել, որ դա չլինի բուն զեկույցում: Այն չնայած մնաց զեկույցում, բայց մենք հասցրեցիքն ներկայացնել հատուկ կարծիք, որը իհարկե, կցվեց զեկույցին», -ներկայացրեց Հարությունյանը:

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարն ընդունում է, որ ադրբեջանական ակտիվ լոբբինգի դեմ պայքարում իրենց գործադրած ջանքերը սահմանափակ արդյունքներ են տվել:

Նշենք, որ Ադրբեջանի պարտավորությունների մասին համազեկուցող իսպանացի Պեդրո Ագրամունտը «Եվրոպական կայունություն» (ESI) նախաձեռնության կողմից համարվում էր «խավիարային դիվանագիտության» ակտիվ ներկայացուցիչ և ԵԽԽՎ-ում զբաղված է ադրբեջանական լոբբինգով:

Ի դեպ, այս նախաձեռնությունը ԵԽԽՎ-ում ձմեռային նստաշրջանի մեկնարկին շրջանառության մեջ էր դրել «Խավիարային դիվանագիտություն» անվանումով վերլուծությունը, որտեղ նկարներով ու անուններով նշվում էր այն մարդկանց անունները, որոնք այսպես ասած, խավիարի դիմաց զբաղվում են ադրբեջանական լոբբինգով, և Ագրամունտի անունն այդ շարքում առաջինն էր: Օրինակ, նախաձեռնությունը, վկայակոչելով իր աղբյուրներին, նշել էր, որ «խավիարի մեկ կիլոգրամն արժե 1300-1400 եվրո: ԵԽԽՎ-ում Ադրբեջանի ընկերներից յուրաքանչյուրը (10-12 մարդ) ամեն նստաշրջանում՝ տարին 4 անգամ, առնվազն 0,4-0,6 կգ խավիար է ստանում: Մի 3-4 մարդ էլ քարտուղարությունում կա»: Նկատենք, որ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի վերաբերյալ ամբողջ քննարկումների ընթացքում նախաձեռնության ներկայացրած վերլուծության վերաբերյալ որևէ քննարկում չի կայացել:

«Ես չեմ կարծում, որ մենք ի վիճակի ենք այնպես անել, որ եվրոպական կառույցը ուղղենք ճիշտ ռելսերի վրա: Մենք ունենք մեր հավատարմությունը այդ արժեքներին և, եթե մենք խորապես գիտակցում ենք, որ դրանք իսկապես արժեքներ են, պետք է փորձենք դրանք կյանքի կոչել մեր երկրում` չսպասելով, որ մեզ պահանջներ ներկայացնեն կամ հետևեն: Ի վերջո այդ կարծիքները շատ հաճախ դառնում են ընդամենը գործիք աշխարհաքաղաքական պայքարում: Մեր խնդիրն է գիտակցել, որ այդ արժեքները ինքնին արժեք են Հայաստանի համար», -մեզ հետ զրույցում նկատեց պարոն Հարությունյանը` ընդգծելով, որ Եվրոպական խորհրդարանը «շեղվել է դեպի նյութապաշտություն»:

Հայկական պատվիրակության ղեկավարը հիշեցրեց, որ դեռևս երկու նստաշրջան առաջ ինքը ԵԽԽՎ-ին ներկայացրել է առաջարկություն այն մասին, որ Վեհաժողովի անդամը, անդամությունը դադարեցնելուց հետո իրավունք չունի զբաղվել լոբբիզմով երեք տարի, քանի որ նա օգտագործում է վեհաժողովի իր կապերը լոբբիզմ անելու համար: Սակայն Հարությունյանի այս առաջարկությունը մերժվել է:

«Ի սկզբանե, մարդիկ գիտեն, որ երբ դադարի նրանց անդամակցությունը, կունենան լոբբիստ աշխատելու առաջարկություն: Նրանք անգամ այժմ էլ` լինելով Վեհաժողովի անդամ, աշխատում են որպես լոբբիստներ: Ցավոք, այդ անձանց թիվը մեր Վեհաժողովում աճեց, երևի դրան նպաստեց նաև ֆինանսատնտեսական ճգնաժամը», -նկատեց Դավիթ Հարությունյանը:

Հարակից հրապարակում. Եվրախորհուրդը այլևս սամադսեիդովների ու Ադրբեջանի եվրախորհուրդն է. Նաիրա Զոհրաբյանը` ձախողված բանաձևի մասին

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:18
Հայրենազրկման պատմական փաստը ժխտելու փաշինյանական մտագալարումներին չենք անդրադառնալու, դրանով պետք է զբաղվեն առաջին հերթին հոգեբույժները, ապա իրավապահները. Հայկ Դեմոյան
««Արևմտյան Հայաստան» հասկացությունը մարգինալացնելու և արժեզրկելու, ձեռքի հետ նաև Հայոց ցեղասպանության ու հայրենազրկման...
Աղբյուր` Panorama.am
13:07
Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ
Երևանում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
12:54
Իջևանի Ծռերը նոր իրավարար վճիռ չեն կարողանում ստանալ. Քաղաքագետ
«Որքան հասկանում եմ «Սևւրի Պայմանագիր 2» չի ստացվում ստորագրել։ ԱՄՆ ներկա վարչակարգը Վիլսոնից ավելի ազնիվ է։ Իջևանի Ծռերը նոր...
Աղբյուր` Panorama.am
12:44
Եթե մարդն անկողնային անշարժ է, իրա համար ինչ տարբերություն թոշակն առձեռն կստանա, թե քարտով. Փաշինյան
«Առաջարկում եմ հիմա որոշում կայացնենք, որ կանխիկ թոշակ ընդհանրապես գոյություն չունենա, բոլորին թոշակը տանք քարտերի...
Աղբյուր` Panorama.am
12:41
Ինչպես ձեռք բերել տրանսպորտի արտոնյալ տոմսային փաթեթներ
Հունվարի 9-ից արդեն իսկ ուժի մեջ մտած տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները սեփական ֆիզիկական անհպում...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հրդեհի պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը հետաձգվել է
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնոդների  հայտարարումը հետաձգվել է Լոս Անջելեսում բռնկված հրդեհների...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է. Փաշինյանը՝ դեպի ԵՄ ՀՀ քաղաքացիների արտահոսքի բազմապատկման մասին
«ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների՝ վիզաների ստանալու մեծ հերթեր են գոյացել և սա շատ մեծ դժգոհություն է...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում. Սուրեն Սարգսյան
«Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է,...
Աղբյուր` Panorama.am
08:55
Հունվարի 9-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 9-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:46
Լրիվ կրկես
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը իր սոցէջում  աանդրադարձ է արել փոխքաղաքապետի երեկվա ասուլիսին, որի ընթացքում, կարելի է ասել՝ քաղաքապետարանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}