Կստեղծվի Հայ Ազգային կոնգրես կուսակցություն (Տեսանյութ)
Հայ ազգային կոնգրես կուսակցության հիմնադիր համագումարը տեղի կունենա մարտի 22-ին՝ Կառավարության նիստերի դահլիճում: Այսօր այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Ինքը` Զուրաբյանը, նշանակված է ՀԱԿ կուսակցության լիազոր ներկայացուցիչ:
Կոնգրեսի հիմքի վրա ստեղծված կուսակցության նախաձեռնող խումբը հետևյալ կազմն ունի` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյան, Լևոն Զուրաբյան, Վահան Վարդերեսյան, Դավիթ Մաթևոսյան, Ավետիս Ավագյան, Վահագն Խաչատրյան, Աշոտ Սարգսյան, Արման Մուսինյան, Վարդան Մալխասյան, Վլադիմիր Կարապետյան, Ավետիս Պողոսյան, Արշակ Բանուչյան, Անահիտ Եղոյան, Արմեն Օհանյան, Արման Գրիգորյան, Կարինե Դավոյան, Թաթուլ Սարոյան, Հովհաննես Քիրամիջյան, Կարեն Թովմասյանը, Արշակ Մուսախանյան, Արեգ Գևորգյան, Եվա Ադամյան, Ելենա Նալբանդյան, Դավիթ Հովհաննիսյան, ինչպես նաև ՀՀՇ կուսակցության վարչության փոխնախագահ Սամվել Աբրահամյան:
Զուրաբյանը տեղեկացրեց, որ փետրվարի 7-ին այս կազմով նախաձեռնող խումբը ծանուցում է ուղարկել Հայաստանի Արդարադատության նախարարություն` նոր կուսակցությունը գրանցելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները