«Ռեգնում». Հայաստանում դիտորդական առաքելություն իրականացնող ԵԽԽՎ դիտորդների մեծամասնությունը Բաքվի լոբբիստներն են
Փետրվարի 18-ին, Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող ԵԽԽՎ ներկայացուցիչների մեծամասնությունը Բաքվի լոբբիստներ են, ովքեր տարբեր իրավիճակներում ակտիվորեն աջակցել են Ադրբեջանի իշխանություններին: Այս մասին մասին գրում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:
Ըստ աղբյուրի, մասնավորապես, ԵԽԽՎ դիտորդական առաքելության մեծ թվով անդամներ դեմ են քվեարկել Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցով համազեկուցող Քրիստոֆեր Շտրասերի զեկույցին:
Այդ ժամանակ զեկույցին դեմ էին արտահայտվել դիտորդական առաքելության ղեկավար Կարին Վոլդսեթը (Karin Woldseth), խորհրդարանականներ Թադեուշ Իվինսկին (Tadeusz Iwinski), Ժան-Մարի Բոկելը (Jean-Marie Bockel), Լուկա Վոլոնտեն (Luca Volonte), Ռոբերտ Ուլթերը (Robert Walter) և Սենադ Շեպիչը (Senad Sepič):
Ֆրանսիացի խորհրդարանական Ժան-Մարի Բոկելը Եվրոպական-Ադրբեջանական լոբբիստական համագործակցության շրջանակներում ժամանակին ժամանել է Ադրբեջան, հիացել Ադրբեջանում ժողովրդավարության զարգացմամբ (http://teas.eu/ru/teas-tv-interview-jean-marie-bockel):
Վերջինս, դեռ փետրվարի 2-ին, Հայաստան կայանալիք այցից առաջ, մեկնել էր Ադրբեջան և մասնակցել Ադրբեջանի Մուլհաուս շրջանում անցկացված «Ադրբեջանի օրվա» միջոցառումներին, որը հովանավորվում է Հեյդար Ալիևի հիմնադրամի կողմից:
ԵԽԽՎ-ում Շտրասերի զեկույցի քննարկումների ժամանակ վերջինս խիստ քննադատության էր ենթարկել զեկույցը, նշելով, որ Ադրբեջանում ժողովրդավարությունը զարգացում է ապրում, իսկ վերջին ժամանակներս, նա Ղարաբաղի օդանավակայանի շահագործման դեմ ելույթներ է ունենում:
Թեդուշ Իվանսկին 2011 թվականին գլխավորել է Ադրբեջանում տեղի ունեցած խորհրդարական ընտրություններում ԵԽԽՎ պատվիրակությունը, որտեղ հրապարակայնորեն հայտարարել է, որ ընտրությունները համապատասխանում են ժողովրդավարության չափանիշներին: Տարբեր շրջանակներում, վերջինս իր ելույթներով հանդես է եկել որպես Ադրբեջանի քաղաքական համակարգի անհայտ պաշտպան (см. http://www.esiweb.org/pdf/esi_document_id_131.pdf):
«Դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ, մի շարք եվրոպացի գործիչներ, շահախնդրությամբ աջակցում են Բաքվի ներկայիս ռեժիմին, իսկ նրանց գործունեությունը միայն Ադրբեջան կատարած էքսկուրսիաների ձևով չէ որ փոխհատուցվում է:
Այս պայմաններում, արժե սպասել, որ ԵԽԽՎ դիտորդական առաքելության կողմից տրվելիք գնահատականները կարող են Երևանի դեմ տեղեկատվական պատերազմում նրա իսկ դեմ օգտագործվել»,-գրում է աղբյուրը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը