Վ. Սարգսյան. Եթե խորհրդարանական խմբակցությունները թեկնածու չեն առաջադրում, դա չի նշանակում, որ ընտրությունները մրցակցային չեն
«Ես կարծում եմ՝ զեկույցները բավականին համահունչ էին իրականությանը, և նրանում, թե ինչպիսի ընտրություններ անցան Հայաստանում, ես կարծում եմ, դա ապացուցվում է նաև այն փաստով, որ իրարից բացարձակապես անկախ, իսկ երբեմն էլ իրար հետ մրցակցող ամենատարբեր դիտորդական առաքելությունները, իսկ դրանց թիվն այս անգամ բավականին մեծ էր` ռեկորդային մեծ թիվ էր, բոլորը արձանագրեցին գրեթե նույնը»,- պատասխանելով հարցին, թե «ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք գնահատում միջազգային գնահատականը` ԺՀՄԻԳ-ի և մյուսների գնահատականները: Դա այն էր, ինչ արտացոլում էր ընտրությունների իրական պատկե՞րը, թե, այնուամենայնիվ, դժգոհ եք, կամ գոհ եք»,- այս մասին «ԱրմՆյուզ» Հ/Ը «Բանաձև» հաղորդաշարի ընթացքում նշել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
«Որոշ տեղերում համընկնում են հայտնաբերված խնդիրները և գնահատականները, դրանք հիմնականում նույնն են այն առումով, որ կառավարությունը, ՀՀ իշխանությունները արել են իրենցից կախված ամեն ինչ, որպեսզի ընտրությունները ևս մեկ քայլ դնեն այս գործընթացում: Ես ասում եմ` ևս մեկ քայլ առաջ, որովհետև ժողովրդավարությունը և ընտրությունները` որպես դրանց շատ կարևոր բաղադրիչ, չունեն վերջնակետ, որից հետո այլևս ուղղելու կամ քայլ անելու խնդիր չկա, հետևաբար` սա ևս կարևոր մեկ քայլ էր:
Ինձ շատ հոգեհարազատ հնչեց ԺՀՄԻԳ-ի զեկույցի այն ձևակերպումը, որ իրականացվել է հիմնարար ազատությունների հատուկ ուշադրության ոգով, և դա շատ կարևոր գնահատական է, որովհետև, ի վերջո, ընտրությունների գնահատականը հիմնարար ազատությունը պաշտպանելն է և եթե դրանց հանդեպ եղել է հատուկ ուշադրություն, ապա մնացած թերություններն ուղղվող են և դրանց վրա կարելի է աշխատել ժամանակի ընթացքում»,- նշել է նա:
Հարցին, թե «հիմնական թերություններից մեկը, որ նկատել էր ԺՀՄԻԳ-ը և միջազգային մամուլում էլ այդ մասին շատ խոսվեց, որ գործող նախագահը չունի ուժեղ մրցակից կամ դրա մյուս ձևակերպումը, որ ընտրությունները մրցակցային չէին` թեկնածուների առումով»,- Վ. Սարգսյանը նշել է.
«Ես դժվարանում եմ շատ հստակ պատասխանել այս հարցին, քանի որ սա ինձ համար էլ նոր ձևակերպում էր: Հայաստանի պարագայում մենք նման ձևակերպման նախկինում չէինք հանդիպել, և ես չեմ հիշում, որ միջազգային այն փաստաթղթերում, որոնք կարգավորում են դիտորդական առաքելությունները, հստակ ձևակերպում լինի, թե որն է մրցակցային ընտրությունները: Տեսականորեն կարող է լինել այն ընտրությունները, որին չկա երկրորդ թեկնածուն, կամ այն ընտրությունները, որոնց արդյունքում բացի վերընտրված կամ ընտրված առաջնորդից, նախագահից կամ վարչապետից, նայած ինչ ընտրություններն են, խորհրդարանական մեծամասնությունից, բոլոր մնացածը ստանում են աննշան քանակությամբ ձայներ: Այդ պարագայում դա քաղաքական գործընթացի մաս է, թե որ կուսակցությունը որոշում է մասնակցել ընտրություններին, որը` ոչ: Այսինքն` եթե խորհրդարանական խմբակցությունները թեկնածու չեն առաջադրում, դա չի նշանակում, որ ընտրությունները մրցակցային չեն: Ի վերջո, այն ընտրությունները, որոնք մեզ մոտ համարվում էին շատ մրցակցային, ենթադրենք, 2003, 2008 թվականների ընտրությունները, դրանց հիմնական մրցակից կողմը խորհրդարանական խմբակցություն չունեցող քաղաքակլան գործիչ էր: Այսինքն` կապել դա անմիջապես խորհրդարանում ներկայացված լինել կամ չլինելու հետ, կարծում եմ` ճիշտ չի: Բացի այդ, այն փաստը, որ երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն հավաքել է 36.8 տոկոս ձայն, ցույց է տալիս, որ այս ընտրությունները բավականին մրցակցային էին, որ դրա այլըտրանքը կարող է լինել, թե նա հավաքեր մի քիչ ավելի շատ ձայն, իսկ գործող նախագահը` ավելի պակաս ձայն, այսինքն` նա հաղթեր ոչ թե 58 տոկոսով, այլ 51 կամ 52, սկելու էր մեկ այլ խոսակցություն, թե ինչքանով այն թերությունները, որ նկատել են, ազդել են ընդհանուր արդյունքի վրա և արդյոք առաջին փուլով կայացած ընտրությունները լեգիտի?մ էին, թե` չէ»,- նշել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում