Քաղաքական 17:41 27/02/2013

Էդվարդ Նալբանդյան. Ադրբեջանի և միջազգային հանրության միջև խորանում է քաղաքակրթական անդունդը

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հարցազրույց է տվել «Ավստրիական լրատվական գործակալությանը»:

- Պարոն նախարար, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ուղղությամբ գործադրվող ջանքերը տարիներ ի վեր ապարդյուն են: Ի՞նչպես կարելի է արդյունքի հասնել այդ բանակցություններում:

- Ադրբեջանը մերժում է ԼՂ հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող Մինսկի խմբի եռանախագահների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի կողմից հակամարտության խաղաղ հանգուցալուծման վերաբերյալ բոլոր առաջարկները: Մերժում է նույնիսկ վստահության ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները, այդ թվում զինադադարի ամրապնդման, դիպուկահարների դուրս բերման, հրադադարի խախտումների վերաբերյալ հետաքննության մեխանիզմի ստեղծման։ Նրանք պատրանք ունեն, որ նավթից և գազից հեշտ ստացված եկամուտներով իրենք կարող են գնել ամեն ինչ ՝ բարեկամներ միջազգային բեմահարթակում, իրենց համար նպաստավոր լուծումներ։ Ինչու մինչ այսօր չի ստացվում կարգավորման հասնել։ Որովհետև միջազգային հանրությունը և Ադրբեջանը խոսում են տարբեր լեզուներով: Այն ժամանակ, երբ մենք հավաքվել ենք Վիեննայում խթանելու քաղաքակրթությունների միջև երկխոսությունը, Ադրբեջանի և միջազգային հանրության միջև խորանում է քաղաքակրթական անդունդը։ Ադրբեջանի բարձրագույն պաշտոնյաները քարոզում են անհանդուրժողականություն, ատելություն, քարոզում են պատերազմ, հերոսացնում են ռասիստ մարդասպաններին: Իսկ խաղաղության, համերաշխության կողմնակիցներին, ինչպես դա պատահեց ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի պարագայում, սպառնում են ականջ կտրել։

- Արդյո՞ք ԼՂ հիմնախնդիրը ինչ-որ ձևով կախված չէ նաև տարածաշրջանային այնպիսի երկրից, ինչպիսին Թուրքիան է, որը կողմնակալ դիրքորոշում ունի հակամարտության վերաբերյալ։

- Այո, Թուրքիան միակողմանիորեն պաշտպանում է Ադրբեջանին: Եվ բնականաբար չի կարող միջնորդի դեր խաղալ այս գործընթացում: Եթե Թուրքիան իսկապես ցանկություն ունի նպաստել խաղաղ կարգավորմանը, լավ կլիներ, որ ընդհանրապես չխառնվեր այդ գործընթացին: Պատճառը, որ մինչ այսօր հնարավոր չի եղել հասնել կարգավորմանը Ադրբեջանի ապակառուցողական և մերժողական քաղաքականությունն է։ Ադրբեջանական կողմը կարծում է, որ ուժի գործադրումը, ռազմական լուծումը կարող է հնարավոր տարբերակ լինել։ Սակայն, իհարկե, պատերազմը լուծում չէ և բանակցային գործընթացին այլընտրանք չկա։

- Կարծես, 2009 թ. հայ-թուրքական հարաբերություններում կարգավորման միտումներ կային։ Համապատասխան արձանագրություններն Անկարայի կողմից չվավերացվեցին: Ի՞նչն էր ձախողման պատճառը:

- Մենք համաձայնության եկանք։ Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները, սակայն թուրքական կողմը մերժեց վավերացնել և իրականացնել այդ համաձայնությունները: Փաստորեն Թուրքիան մերժում է միջազգային հարաբերությունների կարևորագույն pacta sund servanta սկզբունքը ՝ պայմանավորվածությունները պետք է հարգվեն։ Հայաստանի և միջազգային հանրության դիրքորոշումը նույնն է՝ Թուրքիան պետք է հարգի պայմանավորվածությունները, վավերացնի և իրականացնի արձանագրություններն առանց նախապայմանների:

- Ինչո՞ւ եք Դուք Թուրքիայից պահանջում ճանաչել մոտ 100 տարի առաջ հայերի նկատմամբ իրականացված Ցեղասպանությունը:

- Այս հարցում մենք պատասխանատվություն ենք կրում մարդկության առջև՝ թույլ չտալու նոր ցեղասպանությունների, մարդկության դեմ նոր հանցագործությունների կրկնությունը: Ցեղասպանությունները պետք է ճանաչվեն, դատապարտվեն, չպետք է հանդուրժվի դրանց ժխտումը։ Սա է ճանապարհը: Դա ոչ միայն հայ ժողովրդի, այլ համայն մարդկության խնդիրն է։ Սա մարդու հիմնարար իրավունքների և միջազգային իրավունքի հարգման խնդիր է։

- Ավստրիան մինչ այսօր Թուրքիայի այդ գործողությունները որպես Ցեղասպանություն չի որակել։ Հիասթափվա՞ծ եք դրանից։

- Մենք հուսով ենք, որ Ավստրիան ևս, ինչպես Եվրոպայի և աշխարհի այլ երկրներ, կճանաչի այն։

- Ավստրիայում շատ են հետաքրքրված կովկասյան տարածաշրջանի էներգետիկ խնդիրներով: Ի՞նչ է նշանակում Նաբուկո գազատարի նախագիծը Հայաստանի համար։

- Տարածաշրջանային ծրագրերը կարող են հաջողություն ունենալ, եթե հիմնվեն ներգրավման, այլ ոչ բացառման սկզբունքի վրա։ Դրանք չեն կարող հաջողություն ունենալ, եթե ուղղված են որևէ երկրի դեմ, եթե ստեղծում են նոր բաժանարար գծեր։ Այդ ծրագրերը կարող են հաջողություն ունենալ, եթե դրանց ուղղվածությունը ոչ թե դեմ է, այլ հանուն, եթե նկատի են առնում բոլոր երկրների շահերը։

- Կարո՞ղ է Նաբուկոն իր ներկայիս ձևով վատթարացնել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները:

- Ես ասացի, այն ինչ ասացի։

- Ի՞նչ առաջընթաց կա Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում։

- Մենք լավ առաջընթաց ենք արձանագրել Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում, այդ թվում նաև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ բանակցություններում։ Մենք հուսով ենք, որ բանակցությունները ավարտին կհասցնենք մինչև նոյեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովը։ Դեկտեմբերին մենք ԵՄ հետ ստորագրեցինք մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիրը, հունվարից ԵՄ քաղաքացիները կարող են Հայաստան այցելել առանց արտոնագրերի: Այս ամենը ճանապարհ է բացում արտոնագրային ռեժիմի ազատականացման բանակցությունների մեկնարկի համար։

- Փետրվարի կեսին կայացած Հայաստանի նախագահի ընտրությունները ԵԱՀԿ դիտորդների գնահատմամբ մեծապես ազատ և արդար են անցել։ Սակայն դիտորդները որոշ թերություններ են մատնանշել, մասնավորապես պետական հաստատությունների և իշխող կուսակցության տարանջատման խնդիրը։

- Դուք իրավացի եք, դիտորդները դրական գնահատական են տվել ընտրություններին: Նրանք միակարծիք էին, որ ընտրությունները կարևոր քայլ առաջ էին։ Արվել են նաև առաջարկներ ընտրական գործընթացը կատարելագործելու ուղղությամբ։ Մենք ուշադրությամբ կուսումնասիրենք արված առաջարկները, կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ քայլերը համապատասխան բարեփոխումներ իրականացնելու, մեր ընտրական համակարգն էլ ավելի բարելավելու ուղղությամբ։

Վերջին տարիներին կարևոր բարեփոխումներ են իրականացվել Հայաստանում, որոնց արդյունքում տարածաշրջանի երկրների համեմատությամբ, մեր երկիրը առաջատար դիրքերում է որոշ միջազգային վարկանիշային աղյուսակներում և ցուցիչներում՝ մամուլի ազատության, գործարար միջավայրի և այլ բնագավառներում: Եվ մենք վճռական ենք շարունակելու բարեփոխումների ընթացքը:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:55
Տիբեթի երկրաշարժը դարձել է ամենահզորը վերջին 5 տարվա ընթացքում. Հաստատվել է զոհվելու 100 դեպք
Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով պաշտոնապես հաստատված 100 զոհ կա։ Տեղական լրատվամիջոցները հայտնում...
Աղբյուր` Panorama.am
16:48
Տոնական օրերին Երևանում հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում 275 վարորդ, մարզերում՝ 310
Դեկտեմբերի 30-ից հունվարի 7-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության...
Աղբյուր` Panorama.am
16:41
Սաուդյան Արաբիայի Մեքքայի և Մեդինայի փողոցներն անցել են ջրի տակ
Սաուդյան Արաբիայում սաստիկ ջրհեղեղի պատճառով Մեքքան և Մեդինան անցել են ջրի տակ։ Այս մասին հայտնում է Mash Telegram ալիքը։ Մահմեդականների...
Աղբյուր` Panorama.am
16:38
Դամասկոսի օդանավակայանը վերսկսել է միջազգային չվերթներ
Դամասկոսի միջազգային օդանավակայանը 2024 թվականի դեկտեմբերի 8-ից ի վեր առաջին անգամ վերսկսել է աշխատանքը։ Դեկտեմբերի 8-ին արտասահմանյան...
Աղբյուր` Panorama.am
16:13
Մեկնարկել է ձմեռային զորակոչը
Սիոն Սրբազանն իր աղոթքում խաղաղություն է հայցել մեր երկրի և անվտանգ ծառայություն՝ բոլոր զինվորների համար
Աղբյուր` Panorama.am
15:54
Ուսումնասիրություն. Ովքե՞ր են ավելի լավ դիմանում ցավին՝ տղամարդի՞կ, թե՞ կանայք
Կանայք հաճախ պնդում են, որ իրենք ավելի դիմացկուն են ցավին, քան տղամարդիկ, քանի որ կարող են դիմանալ ծննդաբերական ցավերին: Այնուամենայնիվ,...
Աղբյուր` Panorama.am
15:49
Իրանում ՀՀ դեսպանը հավատարմագրերն է հանձնել Իրանի նախագահին
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գրիգոր Հակոբյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Մասուդ Փեզեշքիանին:...
Աղբյուր` Panorama.am
15:48
Անշարժ գույքի շուկայում 2024 թ.-ին եղել է 247 926 գործարք. Սուրեն Թովմասյան
«Անշարժ գույքի շուկայում 2024 թվականը ևս առանձնացրել իր ակտիվությամբ, գործարքների քանակը եղել է 247 926, որից Երևան քաղաքում՝ 68946 և...
Աղբյուր` Panorama.am
15:43
Լեզուն կտրած դատապարտյալը վերադարձվել է ՔԿՀ
Հունվարի 6-ին, ժամը 18:20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Ս. Մ.-ն, գտնվելով հոգեպես...
Աղբյուր` Panorama.am
15:21
Վանաձորցի աղջկան բռնության ենթարկելու դեպքով կա մեկ մեղադրյալ. ՔԿ
Երևանում անչափահաս աղջկան բռնության ենթարկելու դեպքով կա մեկ մեղադրյալ։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:16
Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը պաշտոնապես ամուսնալուծվել են
Դերասաններ Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը պաշտոնապես բաժանվել են։ Այս մասին հայտնում է People-ը՝ վկայակոչելով դատական փաստաթղթերը։ Դատարանի...
Աղբյուր` Panorama.am
15:14
Որպեսզի փետրվարի 1-ից օգտվենք հանրային տրանսպորտի ծառայություններից, ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել արդեն այսօր. Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը գրում է։ «Սիրելի՛ երևանցիներ, ինչպես գիտեք, 2025թ. հունվարի 1-ից գործում են...
Աղբյուր` Panorama.am
15:03
Գրիպի որ շտամներն են այժմ շրջանառվում Հայաստանում. Ռոմելլա Աբովյան
Սուր շնչառական վարակների առումով Հայաստանում դիտվում է միջին ակտիվություն։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱՆ ՀՎԿԱԿ  վարակիչ և...
Աղբյուր` Panorama.am
15:00
Կադաստրային քարտեզները չեն պարունակում տեղեկատվություն ՀՀ սահմանի մասին. Սուրեն Թովմասյան
«Կադաստրային քարտեզները չեն պարունակում տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության սահմանի մասին այն իմաստով, որ շերտերի կառուցակարգը...
Աղբյուր` Panorama.am
14:35
33-ամյա տղամարդը ձերբակալվել է սառը զենք պահելու կասկածով
ՆԳՆ Ոստիկանությունից հայտնում են, որ 33-ամյա տղամարդը է ձերբակալվել սառը զենք պահելու կասկածով։ «Կոտայքի պարեկները ծառայություն...
Աղբյուր` Panorama.am
14:29
ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպել են Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը
Ադրբեջանում անազատության մեջ գտնվող անձանց դեկտեմբերին տեսակցել են ԿԽՄԿ ներկայացուցիչները և նրանց հնարավորություն է տրվել խոսելու հարազատների...
Աղբյուր` Panorama.am
14:17
ՀՎԿԱԿ-ը՝ Հայաստանում գրանցված մետապնևմովիրուսի դեպքերի մասին
Մարդու մետապնևմավիրուսը (HMPV) սուր շնչառական վարակ է, որը տարածվում է հիմնականում օդակաթիլային եղանակով, հազվադեպ նաև՝ կենցաղային իրերի հետ...
Աղբյուր` Panorama.am
14:07
Իրան-Հայաստան-Ռուսաստան համագործակցության շրջանակներում եթե կարողանանք տեղավորվել՝ միայն օգուտներ կունենանք. Վարդան Ոսկանյան
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, թե Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին...
Աղբյուր` Panorama.am
14:00
Նախորդ շաբաթվա ընթացքում արտակարգ դեպքերի հետևանքով 14 մարդ է զոհվել
Հունվարի 1-ից 6-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 360 դեպք, որից 98-ը՝ արտակարգ: Փրկարար ծառայությունը, ...
Աղբյուր` Panorama.am
13:07
Սյունիքում ջերմաստիճանը կհասնի +17-ի
Երևանում  հունվարի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
12:55
Ավելի քան հազար իրանական բեռնատարների թույլ չի տրվում անցնելու Թուրքիա-Նախիջևան սահմանի Սադարակի անցակետով. Ոսկանյան
«Մի կողմից Իրանի, իսկ մյուսից՝ թուրք-ադրբեջանական դաշինքի միջև տրանսպորտային ճգնաժամը շարունակվում է»,-հայտնում է իրանագետ Վարդան...
Աղբյուր` Panorama.am
12:34
Ի՞նչ անել, եթե ձեզ շանտաժի են ենթարկում ԱԲ-ով կամ ֆոտոշոփով սարքած մերկ նկարներով. Սամվել Մարտիրոսյանի խորհուրդը
Ի՞նչ անել, եթե ձեզ շանտաժի են ենթարկում ԱԲ-ով կամ ֆոտոշոփով սարքած մերկ նկարներով։ Տեղեկատվության անվտանգության հարցերով փորձագետ Սամվել...
Աղբյուր` Panorama.am
12:23
Ի՞նչ կարելի է տեսնել հունվարին գիշերային երկնքում. Աստղադիտարանն է հայտնում
 Ի՞նչ կարելի է տեսնել հունվարին գիշերային երկնքում։ Բյուրականի աստղադիտարանը ներկայացրել է դիտարժան երևույթների ողջ ցանկը. . Սատուրն...
Աղբյուր` Panorama.am
11:43
Ծովինար Թադևոսյանը՝ ՔԿԾ պետ
Ծովինար Թադևոսյանը կնշանակվի ԱՆ քրեակատարողական ծառայության պետ։ Այս մասին հայտնել է Նիկոլ Փաշինյանն ու կցել տեսանյութ։  
Աղբյուր` Panorama.am
11:07
Ավարտվել է որդու կողմից մորն առանձին դաժանությամբ սպանության փաստի կապակցությամբ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
2024 թվականի օգոստոսի 15-ին ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ նույն օրը...
Աղբյուր` Panorama.am
10:42
Դատապարտյալը կտրել է լեզուն, մեկ ուրիշը ձեռքերն է վնասել
Արմավիրի բանտի կարանտինի 3-րդ խցում դատապարտյալը գնացել է ծայրահեղ քայլի։ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն` նա կտրել է լեզուն։...
Աղբյուր` Panorama.am
10:34
ԱՄՆ-ում թռչնագրիպից մահվան առաջին դեպքն է գրանցվել
ԱՄՆ-ում թռչնագրիպից՝ H5N1 վիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել։ Լուիզիանայի Առողջապահության դեպարտամենտի տվյալներով՝ մահացածը 65 տարեկան էր...
Աղբյուր` Panorama.am
10:08
Տեսանելի ապագայում տուրբուլենտ նոր զարգացումներ են սպասվում. Տիգրան Աբրահամյան
«Կանխատեսումները, թե ԱՄՆ նոր նախագահը հակված է ջանքեր ներդնելու ռուս-ուկրաինական կոնֆլիկտը հանգուցալուծելու/սառեցնելու, պայմանավորված է ոչ...
Աղբյուր` Panorama.am
09:55
Մաքուր թղթի վրա գրեք Ձեր ննջեցյալի անունը և հանձնեք այն եկեղեցու սպասավորներին. Հայր Զաքարիա
Այսօր մեռելոց է՝ ննջեցյալների հիշատակության օր: Բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ կմատուցվի, որի ավարտին կկատարվի հոգեհանգստյան կարգ ննջեցյալների...
Աղբյուր` Panorama.am
09:44
Թուրանական միջանցքի հարցում 2025 թվականին լինելու է հնարավոր ամենամեծ ճնշումը. Գեղամյան
«Միջանցքի հարցում Իրանը մնում է գլխավոր դեմ կողմը։ Իրանը՛, ոչ թե Հայաստանը, ցավոք»,-գրում է պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}