Եկեք, եկեք. Հովհաննիսյանը հրապարակ է հրավիրում բոլորին անկախ կուսակցական պատկանելությունից
«Չենք վախենում մենք ազատ ենք, մենք ազատագրված ենք», -այսօր Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարեց Ժառանգություն կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը և կոչ արեց բոլորին՝ անկախ կուսակցությունից գալ ու կանգնել հրապարակի ժողովրդի կողքին:
«Հիմա է ժամը, անկախ ձեր անունից եկեք կանգնեք Ձեր ժողովրդի կողքին: Կուսակցություն չխաղաք, սա մեր ժողովուրդն է: Եկեք, եկեք: Սա ոչ թե կուսակցական ու քաղաքական շահի համար է, այլ մեր երկիրը ժողովրդին վերադարձնելու, մեր քաղաքացիների հավատավոր քվեն հարգելու մասին է: Հարգեք, հարգեք ժողովրդին: Փետրվարի 18-ին մենք ասել ենք այո մեր ապագային», հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա ասաց, որ ինքը բոլորի հետ հավասար դիրքերում է. «Ես ձեր հավասարն եմ, մինչև արշալույս, և այդ արշալույսը մենք պետք է տեսնենք միասին»:
Նշենք, որ այս պահին համաժամանակյա հանրահավաքներ են նաև Կապանում ու Արտաշատում, որտեղ մասնակցում են Ժառանգության մյուս անդամները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները