Մինչև մարտի 31-ը Րաֆֆին Ազատության հրապարակում «հացադուլ, վախադուլ, ստադուլ» է հայտարարում
«Մինչև ապրիլի 9-ը պարոն Սարգսյանը պետք է ինքնաբացարկ տա, ճանաչի ժողովրդի հաղթանակը: Իսկ եթե ինքը որևէ ասելիք ունենան ինձ, կհանդիպեմ նրա հետ միայն Ազատության հրապարակում, Ձեր առջև» -այսօր Ազատության հրապարակում ունեցած իր ելույթում հայտարարեց Ժառանգություն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, ուժը արյուն չէ, ուժը միասնությունն է:
«Եթե ապրիլի 9-ին պարոն Սարգսյանը կեղծ երդում տա մեր Սահմանադրության և Սուրբ Աստվածաշնչի վրա, եթե Վեհափառ Հայրապետը պղծի Աստվածաշունչը օրհնելով ժողովրդին խեղող, ծախող թեկնածուեն դա իրենք կանեն իմ դիակի վրա: Ես մինչև մարտի 31-ը՝ մինչև Սուրբ Զատիկի տոնը հայտարարում եմ մեր հրապարակում իմ վախադուլը, ստադուլը և քանի դեռ պարոն Սարգսյանը ինքնաբացարկ չի արել ես մնալու եմ ազատության հրապարակում և հաց չեմ ուտելու ու կեղծիք, և սպառնալիք չեմ ընդունելու որևէ մեկի անունից: Եթե մինչև մարտի 31-ը պարոն Սարգսյանը դուխ չունեցավ ինքնաբացարկ անելու ուրեմն միակ խնդրանք ունեմ, թող Սերժ Սարգսյանը Վեհափառին ասի մի խմեք իմ կենացը», -հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը և դիմելով Վեհափառ Հայրապետին, ասաց, «Հայր սուրբ, դուք ասեք Սերժ Սարգսյանին, որ եկեղեցին անջատ է պետությունից, ոչ թե գործիք իշխանության ձեռքին»:
Հովհաննիսյանը ժողովրդին վստահեցրեց, որ ապրիլի 9-ին իրենք տոնելու են նոր Հայաստանի երդմնակալությունը և ավարտելով ելույթը, տեղեկացրեց, որ հաջորդ հանրահավաքը տեղի է ունենալու մարտի 15-ին: «Այդ օրը մենք կքննարկենք մեր ապագա անելիքները՝ Երևանի քաղաքապետի ընտրությունները, Սահմանադրական դատարանի վճիռը, կքննարկենք մեր գործողությունները», -հայտարարեց Հովհաննիսյանը:
Նշենք, որ հրապարակից պարբերաբար հնչող վճռական գործողությունների մասին ձայնարկումներ անողներին, Հովհաննիսյանը սաստում էր՝ նշելով, որ իրենք ոչ մի պրովոկացիայի չեն տրվելու:
Նախորդող Եկեք, եկեք. Հովհաննիսյանը հրապարակ է հրավիրում բոլորին անկախ կուսակցական պատկանելությունից
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները