Քաղաքական 17:44 17/03/2013

Հրանտ Բագրատյան, Կարինե Խոդիկյան, Բորիս Նավասարդյան. Փաշինյանը թվարկել է ստվերային կառավարության պոտենցիալ անդամներին

Այս պահին Ազատության հրապարակում քաղաքացիական ֆորում է տեղի ունենում, որտեղ քաղաքական գործիչներն ու մտավորականները պետք է ներկայացնեն ապագա Հայաստանի իրենց տեսակետները: Առաջին ներկայացնողը Հայաստանի ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանն է:

Նա խոսելով իշխանափոխության և Հայաստանի անվտանգության վրա դրա հնարավոր ազդեցության մասին, հայտարարեց, որ ինքը համաձայն չէ այն տեսակետին, թե Հայաստանում կատարվող և իշխանափոխությանն ուղղված գործընթացները կարող են ազդել Հայաստանի անվտանգության վրա: «Ես ուզում եմ արձանագրել, որ ԼՂՀ-ն ունի ընտրած նախագահ, ունի գերագույն հրամանատար, ունի բանակ և ՀՀ-ում ընթացող քաղաքական գործընթացները կապ չունեն ԼՂՀ-ի հետ: Հնչում են տեսակետներ, թե Ազատության հրապարակի գործընթացները սպառնալք են ԼՂՀ-ի համար, ես ուզում եմ ասել, որ ԼՂՀն-ունի բանակ, որևէ մեկը չի խանգարում ԼՂՀ գերագույն հրամանատարին հետևել գործընթացներին», -հայտարարեց Փաշինյանը:

Իր տեսակետը ներկայացնելիս ԱԺ պատգամավորը առաջարկեց ուժային կառույցներից մեկում՝ Պաշտպանության նախարարությունում առաջարկվող փոփոխության իր տարբերակը. «Նոր իշխանությունը կարող է պարտավորվել, որ մեկ տարի զինված ուժերում որևէ փոփոխություն չի կատարելու և նախարարի պաշտոնը ստանձնելու է ՊՆ փոխնախարարներից մեկը»: Նա որպես օրինակ մատնանշեց ԱՄՆ տարբերակը, երբ դեմոկրատ Բարաք Օբաման Պաշտպանության նախարար նշանակեց Հանրապետական Ռոբերտ Գեյթսին:

Նա հայտարարեց, որ ժամանակն է ստվերային կառավարության անդամների անունները հնչեցնել, որի իրավասությունն ունի միայն «հաղթած թեկնածուն Րաֆֆի Հովհաննիսյանը»:

«Երեկ մենք փորձեցինք գրել անուններ, որոնք կարող են պոտենցիալ անդամներ ունենալ, ի զարսմանս մեզ այսօր մենք շուրջ յոթանասուն մարդու անուն ունենք արդեն: Ուղղակի անուններ են, որոնք ակնհայտորեն պոտենցիալ ունեն», -հայտարարեց Փաշինյանը և քաղաքացիների հորդորով թվարկեց ստվերային կառավարության անդամների անունները՝ Արտակ Զեյնալյան, Բորիս Նավասարդյան, Կարինե Խոդիկյան, Հրանտ Բագրատյան, Լևոն Բարսեղյան (Գյումրի), Վահան Խաչատրյանը (Գյումրի), նախկին դատավոր Պարգև Օհանյան, իրավապաշտպան Արթուր Սաքունց, Աշոտ Բլեյան, Դավիթ Հովհաննիսյան, Սամվել Մարտիրոսյան, Խաչատուր Սուքիասյան, Վաղարշակ Հարությունյան, Լիլիթ Գալստյան..Դավիթ Սանասարյան,  Հակոբ Բադալյան-լրագրող, Վահե Գրիգորյան- փաստաբան,  Մուշեղ Շուշանյան-փաստաբան և այլն:

Երբ քաղաքացիներից մեկն ասաց՝ Նիկոլ Փաշինյան, վերջինը անմիջապես ժպտալով պատասխանեց. «Ես վաղուց հայտարարել եմ ինքնաբացարկի մասին և իմ անունը պետք չէ նշել»:

Մեկ այլ քաղաքացի էլ բացականչեց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի անունը և Փաշինյանն ասաց, որ նրան նույնպես ընդգրկել են այդ ցուցակում:

Նշենք, որ Ազատության հրապարակում անձրև է և չնայած դրան քաղաքացիներ են հավաքվել, իսկ բանախոսներն էլ ելույթ են ունենում անձրևանոցներով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:33
Թեժ քննարկում է եղել, բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին
«Արցախի Հանրապետության բռնի տեղահանված քաղաքացիների ընտրական իրավունքի հարցը քննարկվել է, բայց դեռևս լուծում չկա»,- «ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
12:15
«Պեստո»-ում սնունդը պատրաստել են հիգիենայի պահանջների խախտմամբ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները «Պեստո» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․...
Աղբյուր` Panorama.am
12:10
Եղանակն առաջիկա օրերին
Երևանում նոյեմբերի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ ​Մարզերում նոյեմբերի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
12:06
Չեք կարծում, որ սա որևէ կառավարության կողմից կարող է օգտագործվել ոչ նախընտրելի ընտրությունների արդյունքների զրոյացման. Դավիթ Խաժակյան
«Չե՞ք կարծում, որ սա որևէ կառավարության կողմից կարող է բերել մի հնարավորության, որ արտակարգ կամ ռազմական դրության հայտարարաման միջոցով,...
Աղբյուր` Panorama.am
12:04
Էդ իրավական գիտելիքներո՞վ եք համակարգում իրավական, օրենսդրական պրոցեսները. Էդգար Ղազարյանը՝ ԱՆ փոխնախարարին
«ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և  հարակից օրենքների...
Աղբյուր` Panorama.am
12:02
«Ականատես» դիտորդական առաքելության բաց նամակը ՀՀ գլխավոր դատախազությանը
2023թ․ Երևանի ավագանու ընտրություններում «Ականատես» դիտորդական առաքելությունը հետևում էր ընտրական գործընթացներին, այդ թվում՝...
Աղբյուր` Panorama.am
11:55
Հերքում «Ժողովուրդ»-ին
Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը հերքում է «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումը՝ գլխավոր դատախազի տեղայակի...
Աղբյուր` Panorama.am
11:36
Երեխաների սննդակարգում շաքարի ցածր պարունակությունը կարող է զգալիորեն նվազեցնել մեծ տարիքում քրոնիկ հիվանդությունների զարգացման ռիսկը. հետազոտություն
Ամերիկացի և կանադացի գիտնականների իրականացրած հետազոտությունը ցույց է տվել, որ հղիության և երեխայի կյանքի առաջին երկու տարիների ընթացքում շաքարի...
Աղբյուր` Panorama.am
11:31
Նեյմարն իր ապագայի վերաբերյալ անսպասելի որոշում է կայացրել
Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը կարող է հեռանալ սաուդյան ակումբից։ 32-ամյա բրազիլացին երազում է հայրենիք վերադառնալու մասին։ Goal.com-ի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Կառավարությունը հաստատել է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի փոփոխության նախագիծը
Կառավարության վերջին նիստում հավանության է արժանացել «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու...
Աղբյուր` Panorama.am
11:23
ՊԵԿ-ը կանխել է առանց ակցիզային մակնշման ծխախոտների խմբաքանակի ներկրման փորձ
Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի  վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցներն օպերատիվ տվյալներ էին ստացել առ այն, որ...
Աղբյուր` Panorama.am
11:01
Ոստիկանությունն արգելել է «Գոյ»-ի դերասաններին վրաններ տեղադրել նստացույցի համար. Արզումանյան
«Բացի նստացույցից, մենք այսօր, նաև շաբաթ և կիրակի օրերին ունենք լուրջ անելիքներ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Գոյ»...
Աղբյուր` Panorama.am
10:41
Ով կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը՝ մինչև գլխավոր մարզչի նշանակումը
«Հայաստանի ազգային հավաքականն առաջիկա երկու հանդիպումները կգլխավորեն կգլխավորեն մարզչական շտաբի մի քանի անդամներ, և դա կարվի ...
Աղբյուր` Panorama.am
10:40
Երևանի 40–ամյա բնակիչը կալանավորվել է՝ մեծ քանակի տարբեր տեսակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով
Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:27
Բոյկոտել COP29-ի անցկացումն Ադրբեջանում, պահանջել անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին. Ֆրանսիացի գործիչների կոչը
Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող՝ ֆրանսիացի շուրջ  երեք տասնյակ գործիչների հավաքական...
Աղբյուր` Panorama.am
10:22
Սյունիքում ծեծի է ենթարկվել «Մարիլա»-ի տնօրենը․ նրա վիճակը գնահատվում է ծանր
Օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Shamshyan.com-ի տեղեկություններով, հոկտեմբերի 30-ին ժամը 19։10-ի սահմաններում ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
10:20
ԱՄՆ-ը չի բացառում Իրանի հետ դիվանագիտական գործարքը. WSJ
ԱՄՆ-ը չի բացառում նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփի երկրորդ ժամկետի ընթացքում Իրանի հետ դիվանագիտական ​​գործարքի կնքումը՝...
Աղբյուր` Panorama.am
10:17
Եվրոպայի անհատական առաջնությանը Հայաստանը կներկայանա 20 շախմատիստով
Նոյեմբերի 7-ից 20-ը Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում կանցկացվի 2024 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Առաջնությանը մասնակցում...
Աղբյուր` Panorama.am
10:07
Գյումրիում ՔՊ-ն թեկնածու չի առաջադրի, կկայանան արտահերթ ընտրություններ
Գյումրիում տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ։ Այս մասին հայտարարել է Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր»...
Աղբյուր` Panorama.am
10:01
Իշխանությունը գնում է ընտրությունների
«Հայաստանի քաղաքական դաշտը կանգնած է մի ընտրության առջև, որի հետ այս իշխանությունները կապ չունեն։ Այդ ընտրության էությունը հետևյալն է....
Աղբյուր` Panorama.am
09:58
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» 0:8 հաշվով պարտվել է «Չելսիին»
«Ցավալի պարտություն Լոնդոնում։ Քաղում ենք դասեր և շարժվում առաջ»։
Աղբյուր` Panorama.am
09:55
Սուրեն Սարգսյան. Թրամփի նախագահության երկրորդ շրջանը չի կարող նման լինել առաջինին
«Թրամփի նախագահության երկրորդ շրջանը չի կարող նման լինել առաջինին»,-գրում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։ Նա մանրամասնում է՝...
Աղբյուր` Panorama.am
09:50
«Գոյ» թատրոնի աշխատակիցները նստացույց են սկսել
«Գոյ» թատրոնի դերասանները երեկվանից նստացույց են սկսել թատրոնի մուտքի մոտ։  «07.11.2024թ.-ի ժամը 20։00-ից Գոյ թատրոնը...
Աղբյուր` Panorama.am
09:41
Ամստերդամում մի շարք հարձակումներ են տեղի ունեցել իսրայելցի երկրպագուների վրա, կա 5 տուժած
Ամստերդամում մի շարք հարձակումներ են տեղի ունեցել իսրայելական «Մաքաբի» ֆուտբոլային ակումբի երկրպագուների վրա։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
09:31
Վերին Խոտանանում խցանման մեջ է հայտնվել 40 բեռնատար, 10 մարդատար
Փրկարարները քարշակել են արգելափակված բեռնատարը
Աղբյուր` Panorama.am
09:20
«Ժողովուրդ». Արցախի Հանրապետության ութ պաշտոնյաները հրաժարվել են անգամ իրավաբանի կամ փաստաբանի ծառայություններից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «COP29-ին ընդառաջ հայ գերիների վերադարձը սպասված, գուցե նաև բաղձալի է, սակայն նրանց հետ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Հրապարակ». ՔՊ ներքին զրույցների թեման շարունակում է մնալ Քյարամյանին պատասխանատվության ենթարկելու պահանջը
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեև Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ փակ նիստում սաստել է կուսակիցներին՝ հորդորելով այլևս չխոսել...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Ժողովուրդ». Ո՞վ է ցանկանում համակարգել ապօրինի ծագման գույքի բռնագանձման ոլորտը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞վ է դատախազությունում Սրբուհի Գալյանից հետո ցանկանում համակարգել ապօրինի ծագման գույքի...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Հրապարակ». «Չեմ խոսացել Սրբազանի հետ, չեմ կարող ասել». Գառնիկ Դանիելյան
«Հրապարակ» թերթը գրում է. «Երկուշաբթի օրը Բագրատ սրբազանը վերադարձել է Մոսկվայից։ Գառնիկ Դանիելյանին հարցրինք՝ Սրբազանը...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Իշխանությունները հակված են Գյումրիում արտահերթ ընտրությունների գնալ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի անակնկալ հրաժարականից հետո, փաստացի, համայնքը ղեկավար չունի:...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում
17:15 07/11/2024

Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}