Գործադիր իշխանության կազմում ընդգրկվելու որևէ միտումներ չունեմ. Սաքունց
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը լսել է, որ իր անունն ընդգրկված է երեկ Ազատության հրապարակում հրապարակված ստվերային կառավարության անդամների անունների ցանկում և ձեռնպահ է մնում մեկնաբանել դա:
«Բնականաբար, նրանք մարդիկ են, որ այդպես կարծում են: Ես հիմնականում իմ գործողություններով վերաբեմունք արտահայտում եմ իշխանության գործողություններին, որոնք կապված են մարդու իրավունքների հետ: Իսկ ինչ վերաբերում է քաղաքական ընդդիմությանը, ապա ես կարող եմ համաձայնել կամ չհամաձայնել իրենց մոտեցումներին: Տվյալ դեպքում ես որևէ մոտեցում չունեմ», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սաքունցը:
Հարցին, թե այնուամենայնիվ հաճելի՞ է իրեն, որ իր անունը հրապարակվել է հնարավոր կառավարության անդամների ցանկում, Սաքունցը ժպտաց, հետո պատասխանեց. «Գործադիր իշխանության կազմում ընդգրկվելու որևէ միտումներ չունեմ»:
Ինչ վերաբերում է ընդհանրապես այս օրերին Ազատության հրապարակում կատարվող գործընթացներին, ապա Սաքունցի խոսքով, դրանք ինքը դիտարկում է քաղաքացիների հավաքների ազատության իրավունքի տեսակյունից: «Ես երևույթներին մոտենում եմ ըստ իրավապաշտպան գործունեության նկատմամբ վերաբերմունքի: Այդ անունների հրապարակումը պարզ հրապարակային մոտեցում է և ես որևէ բան չեմ կարող ասել այդ երևույթի վերաբերյալ: Դա իմ հետաքրքրության շրջանակներում չէ», -հավելեց Սաքունցը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ մարտի 17-ին Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր ստվերային կառավարության պոտենցիալ անդամների անունները, որոնց թվում կար նաև Արթուր Սաքունցի անունը:
Հարակից հրապարակում. Հրանտ Բագրատյան, Կարինե Խոդիկյան, Բորիս Նավասարդյան. Փաշինյանը թվարկել է ստվերային կառավարության պոտենցիալ անդամներին
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում