Գ.Ծառուկյան. մարդկանց պետք է հնարավորություն տալ ապրել ու աշխատել
«Ծառուկյանը քաղաքականությամբ զբաղվել է ոչ թե անձնական շահի , այլ պետական շահի, ժողովրդի բարեկեցության համար: Այսօր քաղաքական գործիչների մեծ մասը, որ անգամ կոստյում չեն ունեցել, իրենց պաշտոնին հասել են քծնանքով, այլ ոչ թե աշխատանքով և այդ մարդկանց պատճառով չպետք է ժողովուրդը տուժի: Իսկ այսօր մեր հասարակության համար անհրաժեշտ է չնչին բան` արդարություն, պայմաններ, մրցակցություն» ,- «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական քարոզարշավի մեկնարկն ազդարարող հավաքի ժամանակ հայտարարեց կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Գ.Ծառուկյանի խոսքով, օր օրի երևանյան փողոցներում բազմապիսի բողոքի ակցիաներ են ակցկացվում, որոնք վկայում են, որ ժողովորդի համար այսօր շատ բարդ է ապրել.
«Սա նշանակում է, մարդկանց պետք է հնարավորություն տալ ապրել ու աշխատել և սա ոչ թե մարդուն լավություն անել է, այլ պետությանը, քանի որ դրանով հնարավորն է զարգացնել երկիրն ու տնտեսությունը: Եվ այս ամենին միասին ենք հասնելու»,- հավաստիացրեց նա:
ԲՀԿ առաջնորդը համոզված է` իր թիմով, կազմով ԲՀԿ գնում է հաղթելու ու պատրաստ է պատասխանատվությունը վերցնել ու թիմովի պատասխան տալ
« Ոչ մի երևանցու դիմում չի անտեսվելու, ոչ մի քաղաքացի վիրավորված չի լինելու, իսկ եթե լինի` համապատասխան մարդը կպատժվի, որովհետև պաշտոնը պապեկան չի: Մենք գնում ենք հաղթելու ու կազմակերպելու համար. այո, ծանր է, բայց աշխատանքով արդյունք կերևա»,- նշեց նա ու հավելեց, որ ամբողջ կուսակցությունը երևանցու կողքին է, իսկ եթե ինչ-որ մեկը փորձի նեղացնել կամ վիրավորել ԲՀԿ-ականի, ապա Գ.Ծառուկյանը դա դիտարկելու է իր դեմ ուղղված վիրավորանք «իր հետ են գործ ունենալու»:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան