«Դաշնակցություն, ո՞ւր ես, ՀԱԿ, ո՞ւր ես». Րաֆֆի Հովհաննիսյանը գնում է Բաղրամյան 26
Ես թույլ չեմ տա, որ որևէ հայ մարդ Հայաստանի Հանրապետությունում արյուն թափի: Ոչ մի արյուն: Ով ուզում է արդարություն, թող պատրաստ լինի երկարատև պայքարի: Ազատության հրապարակում հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Արդեն իշխանական կերուխումը ավարտվել է: Իրենց կերած խմածը, չալաղաջը անուշ»,-ասաց Հովհաննիսյանը: Նշենք, որ հավաքվածներն անընդհատ վանկարկում են «Հիմա, Հիմա»:
«Արձակեք Սուխուդյանին, արձակեք մյուս ակտիվիստներին: Ի՞նչ են արել նրանք»,-ասաց Հովհաննիսյանն ու դիմելով ոստիկանապետին` հայտարարեց, եթե մեղավոր է, թող իրեն ձերբակալեն:
Նա հայտարարեց, որ այս պահին շարժվում են դեպի Բաղրամյան 26:
«Ոստիկաններ, ձեր ու ձեր շեֆերի կերուխումն ավարատվեց, ժողովրդի հրահանգը ձեզ պատգամ, բացեք ճամփաները, առանց վանկարկումների, միայն Հայաստան, Միացում, Դաշնակցություն, ո՞ւր ես, ՀԱԿ, ո՞ւր ես, Օրինաց, ո՞ւր ես, Բարգավաճ, ո՞ւր ես»,-հարցրեց Հովհաննիսյանը` կոչ անելով արժանապատիվ, հայի նման, լուռ, ըստ Սահմանդրության քայլել դեպի Բաղրամյան 26: Հովհաննիսյանն ասաց հետո գնալու են Ծիծեռնակաբերդ, ապա դեպի հաղթանակ: