Շարմազանովը` Տիգրան Սարգսյանի` վարչապետ վերանշանակվելու մասին
Այսօրվա ՀՀԿ ԳՄ նիստը նախագահել է ՀՀԿ առաջնորդ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նիստի ավարտին լրագրողներին հետ ճեպազրույցի ընթացքում ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազամովը նշել է, որ ԳՄ նիստում քննարկվել է երկու հարց՝ ՀՀ կառավարության ձևավորման և Երևանի ավագանու ընտրությունների հարցը:
Հիշեցնենք, որ ԳՄ-ն միաձայն որոշում է կայացրել ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել Տիգրան Սարգսյանի թեկնածությունը:
«ՊՆ նախարարի պաշտոնում առաջադրվել է Սեյրան Օհանյանը, իսկ ԱԳ նախարարի պաշտոնում Էդուարդ Նալբանդյանը»,- ասաց նա:
Ըստ նրա` ԳՄ-ի նիստում կառավարության այլ անդամների թեկնածությունների հարցը չի քննարկվել:
Շարմազանովը նշեց, որ այս կառավարությունը, ինչպես նաև աշխարհի այլ կառավարություններ անթերի չէ, սակայն Տիգրան Սարգսյանը կարողացել է իրականացնել ՀՀ նախագահի հանձնարարականը՝կապված Հայաստանի տնտեսական աճի 7 %-ի ապահովման հետ:
«Մենք համամիտ ենք այն կարծիքի հետ, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը լուծել է իր առջև դրված խնդիրները»,- նշեց Շարմազանովը:
«Մենք քննարկել ենք նաև Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված քարոզարշավը և մեր թեկնածուի քաղաքական կամպանիան և Տարոն Մարգարյանի հանդիպումները բավարար ենք գնահատում»,- նշեց Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ-ի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում:
Նա նշեց, որ միասնական, համախմբված աշխատանքի դեպքում Տարոն Մարգարյանը ունի բոլոր շանսերը վերընտրվելու Երևանի քաղաքապետի պաշտոնում:
Անդրադառնալով լրագրողների այն հարցին, թե արդյոք նա ունի լարված հարաբեություններ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ Շարմազանովը պատասխանեց, որ ինքը փայլուն հարաբերություններ ունի Հովիկ Աբրահամյանի հետ և այդպիսի լուրերին ինքը աշխատում է հումորով վերաբերվել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները