ԻԻՀԱԳՆ. Ադրբեջանի երկու քաղաքացիները ձերբակալվել են անօրինական քայլեր կատարելու մեղադրանքով
ԻԻՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ադրբեջանի երկու քաղաքացիները Իրան են ժամանել որպես զբոսաշրջիկներ և նրանք ձերբակալվել են անօրինական քայլեր կատարելու և ոչ սովորական (խնդրահարույց) կապեր հաստատելու մեղադրանքով:
Իրավապահ մարմինների կողմից անցկացվում է հետաքննություն:
Ինչպես արդեն Panorama.am-ը տեղեկացրել էր՝ ապրիլի 30-ին Իրանի անվտանգության ուժերը Թավրիզում 6 անձ են ձերբակալել, որոնցից երկուսը՝ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի Նիզամիի անվան գրականության ինստիտուտի գիտաշխատող Խալեդե Խալեդն ու նրա օգնականն են եղել:
Այդ առնչությամբ՝ Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը պարզաբանումներ ստանալու նպատակով դիմել էր Իրանի ԱԳՆ: