Կլասիկ գրիգորիչական շուլուխ է եղել. Վահան Հովհաննիսյանը կառավարությանը կոչ է արել լուրջ չվերաբերվել Գալուստ Սահակյանի խոսքերին
Նպատակը պետք է լինի ռեֆորմը, իսկ իշխանությունը պետք է լինի միջոցը: Այ երբ իշխանությունը դա չի հասկանում, դրա համար մենք գալիս ենք հետևյալ եզրակացությանը` մենք էսօր ոչ թե կառավարության ծրագիր ենք քննարկում, որովհետև դա անիմաստ է, որովհետև մենք քննարկում ենք ոչ թե թվեր, ոչ թե ծրագհրի այս կամ այն դրույթ, այլ քննարկում ենք մեր իշխանության որակը», -այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ Դաշնակցություն խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, միշտ չէ, որ իշխանության մատնանշած այդ բարեփոխումները, որ արվում են, միշտ չէ, որ ժողովրդի բարեկեցության համար են արվում: «Միջին դաս ստեղծելը ինքնին ռեֆորմ է և պետք է լինի, բայց երբ տեսնում ես, որ միջին դասը գալու է և քվեարկի քո դեմ, դու որոշում ես, որ միգուցե ավելի լավ է նա արտագաղթի և դրա մասին անթաքույց էլ ասվում է` «բա ինչ անեն, մնան հեղափոխություն անե՞ն (վարչապետի հայտնի հարցազրույցում հնչած խոսքերն են-հեղ.)», հավելեց խորհրդարանականը:
Նա հիշեց Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի մի միտքը, թե «մեզնից լավը չկա» և հավելեց. «Հավանաբար կառավարությունը Գալուստ Գրիգորիչի այդ խոսքերը լուրջ է ընդունել: Կոչ եմ անում Ձեզ դա կլասիկ գրիգորիչական շուլուխ է եղել, լուրջ մի ընդունեք: Դուք չեք ամենալավը: Դուք պիտի մեզ ապացուցեք, որ ամենավատը չեք, որովհետև նախորդ-նախորդ կառավարությունները, որոնց քննադատել էինք ժամանակին, հանկարծ դառնում են մաքրված»:
Նախորդող հրապարակում. Եթե մահացածները քվեարկում են, ապա ինչո՞ւ Խաչիկյանը չօգտագործեր նրանց հարստանալու համար.Դաշնակցականը ծիծաղեցրել է պատգամավորներին