Հ. Ռոհանի. Իրանը կվարի չափավոր արտաքին քաղաքականություն
«Ազգային տնտեսության զարգացման ճանապարհին մենք հետամուտ ենք լինելու մեր շահերին՝ վերականգնելով կառուցողական փոխգործակցությունը աշխարհի հետ, վարելով չափավոր արտաքին քաղաքական կուրս»,- այս մասին «Իտառ-Տասս» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանին:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ Հ. Ռոհանին միաժամանակ հույս է հայտնել, որ «բոլոր պետությունները կօգտվեն բարեկամական հարաբերություններ հաստատելու ընձեռնված նոր հնարավորությունից»:
«Իրանը պատրաստ է ցուցաբերել մեծ թափանցիկություն միջուկային ծրագրի հետ կապված»,- նշել է նա՝ միաժամանակ «չարդարացված և անարդար» որակելով միջազգային հանրության կողմից Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները:
«Ներկա դրությամբ Իրանը պատրաստ չէ դադարեցնել ուրանի հարստացման ծրագիրը: Մեր միջուկային ծրագրերը ամբողջությամբ թամանցիկ են: Սակայն մենք պատրաստ ենք ցուցաբերել էլ ավելի մեծ թափանցիկություն, որպեսզի միջազգային հանրությունը համոզվի, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ամբողջությամբ գործում է միջազգային իրավունքին համապատասխան»,- ընդգծել է Հ. Ռոհանին:
Հիշեցնենք, որ հունիսի 14-ին տեղի ունեցած Իրանի նախագահական ընտրություններում Հասան Ռոհանիի օգտին քվեարկել է ընտրողների 50,68%-ը՝ 18,6 մլն ընտրող: Ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող իրանցիների 72,7%-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են