Թիվ 38. ՀՅԴ Սյունիքի մարզային կոմիտեն առաջարկում է «Ժառանգության» թեկնածուին ինքնաբացարկ հայտնել
ՀՅԴ Սյունքի մարզային կոմիտեն հանդես է եկել թիվ 38 ընտրատարքում սեպտեմբերի 29-ին կայանալիք ԱԺ մեծամասնական կարգով լրացուցիչ ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ:
«Հաշվի առնելով, որ
սեպտեմբերի 29-ին, թիվ 38 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով կայանալիք ընտրությունները որևէ էական շրջադարձ չեն նշանավորելու ըստ էության նմանվելու են նախորդ բոլոր «ընտրություններին»,
ՀՅԴ-ն հավատարիմ է մեծամասնական ընտրակարգի վերացման գաղափարին,
Չկան ընտրական գործընթացը ամբողջական վերահսկելու լիարժեք մեխանիզմներ , ինչը թույլ չի տալու ընտրական արդյունքը համարել արժանահավատ,
ՀՅԴ Սյունիքի մարզային կոմիտեն հայտարարում է
1. Ընտրության արդյունքը չլիգիտիմացնելու համար մենք որևէ կերպ չենք ներգրավվելու ընտրական գործընթացում և կոչ ենք անում ընտրողներին չմասնակցել սեպտեմբերի 29-ին կայանալիք թիվ 38 ընտրատարածքի ընտրություններին:
2. Առաջարկում է ոչ իշխանական մյուս թեկնածուներին ինքնաբացարկ հայտարարել, զերծ մնալ իշխանության ծրագրած ընտրական ֆարսին մասնակցելուց և թվացյալ մրցակցություն ստեղծելուց»,-ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ թիվ 38-ում լրացուցիչ ընտրություններ նշանակվեցին այն բանից հետո, երբ այստեղից մեծամասնական կարգով պատգամավոր ընտրված Վահե Հակոբյանը նշանակվեց Սյունիքի մարզպետ: Իսկ դրան նախորդել էր Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկությունը` հունիսի 1-ին որդու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի հետևանքով:
Նախորդող հրապարակումներ`
Թիվ 38. «Ժառանգության» թեկնածուն խախտումների մասին ենթադրություններ անել չի ցանկանում
Հայրապետյանի թիմը վստահ է. Իրենց թեկնածուն է պատգամավոր դառնալու
Թիվ 38-ում առաջադրված Հանրապետական թեկնածուն գտել է սյունեցիների վստահությունը շահելու ձևերը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները