Քաղաքական 16:47 02/10/2013

ՀՀ նախագահ. Ադրբեջանը ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի պահանջները չի կատարել

 ՄԱԿ-ի ԱԽ չորս բանաձևերը պահանջում էին ռազմական գործողությունների դադարեցում, իրավիճակի կայունացում: Տեսնելով, որ Ադրբեջանը չի ցանկանում դադարեցնել ռազմական գործողությունները, ԱԽ-ն դադարեցրեց բանաձևերի ընդունման պրոցեսը: Այս մասին, ԵԽԽՎ-ում իր  ելույթից հետո տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Հայաստանը սրբորեն կատարել է ԱԽ բանաձևերում իր համար նախատեսված դրույթները: Այն է՝ օգտագործել իր ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա՝ կատարելու ԱԽ-ի բանաձևերը:

Հիմա ինչ կարող է անել միջազգային հանրությունը և ինչ կարող եքանել կոնկրետ դուք: Մեզանից յուրաքանչյուրը` որպես պետություն, դառնալով Եվրոպայի խորհրդի անդամ, իր վրա պարտավորություններ ունի: Ինչպես տեսնում եք՝ մենք հիմա էլ շարունակում ենք ասել, որ այո՛, այս խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: Բայց Ադրբեջանի ղեկավարությունը գրեթե ամեն օր, իսկ նախագահի մակարդակով՝ առնվազն շաբաթը մեկ, ասում է, որ իրենք խնդիրը պետք է լուծեն ռազմական ճանապարհով»,- նշեց Ս. Սարգսյանը:

«Ես կարծում եմ, որ ԵԽԽՎ-ն պետք է հարց տա, Ադրբեջանը հանձնառո՞ւ է իր ստանձնած պարտավորություններին, թե՞ ոչ: Եթե ոչ, ապա որոշում պետք է կայացնել: Եթե այո, ապա պետք է կատարել հանձնառությունը: Ամենից կարևորն այն է, որպեսզի մենք եզրակացության գանք, որ խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: Եվ ես սա ասում եմ ոչ թե նրա համար, որ ադրբեջանցիները շատ սպառազինություն են կուտակել, որ հիմա Ադրբեջանի բնակչությունն ավելի է քան Հայաստանի բնակչությունը, և ոչ թե նրա համար որ վախենում ենք ռազմական գործողություններում պարտվելուց, այլ որ մենք պատերազմից ենք վախենում: Մենք կռվից չենք վախենում, մենք պատերազմ չենք ուզում, ուղղակի, սա է ամբողջ խնդիրը:

Եվ համարում ենք, որ պատերազմով խնդիրը չի լուծվի, հո անընդհատ չե՞նք պատերազմելու: 100-ամյա պատերազմն էլ ավարտվեց, վերջ ի վերջո պետք է խաղաղ լուծում գտնենք: Եվ այս լուծումը միջազգային հանրությունը համանախագահների բերանով փոխանցել է մեզ: Երեք հիմնարար սկզբունքի վրա լուծում. ուժի կամ դրա սպառնալիքի բացառում, ժողովուրդների ինքնորոշում, տարածքային ամբողջականություն: Այո, խաղաղ ճանապարհով: Այո, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ինքը պետք է որոշի, թե ինչպես է ապրելու: Սա է խնդիրը: Ադրբեջանի կազմում, անկախ Հայաստանի կազմում, դա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի որոշելիք խնդիրն է այնպես` ինչպես մնացած ժողովուրդներն են որոշել, թե իրենք ինչպես պետք է ապրեն: Եվ մենք, այո, համաձայն ենք, որ Ադրբեջանը պետք է անպայման պայքարի իր տարածքային ամբողջականության համար և մենք տարածքային որևէ նկրտում Ադրբեջանի հանդեպ չունենք»,- նշեց նախագահը:

Ս. Սարգսյանը նաև նշել է, որ անհրաժեշտ է վստահության մթնոլորտ ստեղծել, հավելելով, որ ԵԽ յուրաքանչյուր պետությունը պետք է կատարի իր հանձնառությունները:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը մեկնել է Ֆրանսիա, որտեղ հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Ավելի ուշ նախագահը ելույթ է ունեցելԵԽԽՎ-ում: Այս պահին նախագահը պատասխանում է ԵԽԽՎ ներկայացուցիչների հարցերին:
 

Նախորդող հրապարակումներ`


Ղարաբաղը եղել է, կա և կմնա Եվրոպայի մաս. Սերժ Սարգսյանի խոսքը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում

ՀՀ Նախագահի հայտարարությունը ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ

Սերժ Սարգսյան. Ադրբեջանը չի ստորագրել Կազանում ներկայացված փաստաթուղթը


Սերժ Սարգսյանի խոսքը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում

Ս. Սարգսյան. Հայաստանի ցանկությունն է շարունակել սերտ համագործակցությունը ԵՄ-ի հետ

Սերժ Սարգսյան. ՀՀ-ն հիմա էլ պատրաստ է նախաստորագրել ԵՄ ասոցացման համաձայնագիրը

Ս. Սարգսյան. Հայաստանը մասնակցելու է Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովին



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:09
Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը
Խորհրդանշական է, որ թանգարանի հոբելյանը «տիեզերականացվում» է չարենցյան բառի և սարյանական գույների միասնությամբ։
Աղբյուր` Panorama.am
13:58
Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա դրանով միանշանակ կամբողջականացվի պետականության կորստի մեկնարկը. Գևորգ Դանիելյան
Իրավական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը. «Ազատություն»
Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն առաջարկել է ևս երկու տարով երկարաձգել Հայաստանում Եվրամիության...
Աղբյուր` Panorama.am
13:50
Հաքան Ֆիդանը դրական է համարել Փաշինյանի ուղերձները
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կարևոր է համարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձները Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու...
Աղբյուր` Panorama.am
13:42
Ինչո՞ւ են այս տարի Հրապարակի տոնածառը շուտ ապամոնտաժում
Անցած տարիներին Երևանի ամանորյա զարդարանք ու լուսավորությունը, Հանրապետության գլխավոր տոնածառը մնում էին մինչև հին տոմարով Նոր տարին՝ հունվարի...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բաքուն բողոք է հղել Մոսկվային՝ Ալիևի հասցեին «pedir» բառը հնչեցնելու համար
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը դիվանագիտական ուղիներով ռուսական կողմին տեղեկացրել է քաղաքագետ Վլադիմիր Կարասևի հայտարարություններից հետո...
Աղբյուր` Panorama.am
13:12
Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Եղիշե Կիրակոսյան
«Ես չունեմ Հայաստանի՝ Բաքվին արած առաջարկների մասին տեղեկատվություն, բանակցությունները ԱԳՆ-ն է վարում»,- ԱԺ-ում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:05
ՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին, կան հինգ տուժած
Հունվարի 10-ին, ժամը 08:59-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի...
Աղբյուր` Panorama.am
13:02
Մենք պետք է հանձնվենք, ջարդվենք և փախնենք, այսպիսի խնդիր է Փաշինյանի առաջ դրված. Հայկ Նահապետյան
Հայաստանի փորձագիտական շրջանակներում կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը համարժեք չարձագանքեց Ալիևի սպառնալիքներին։ Ինչպես կարելի է հակազդել Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Հունվարի 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-ի ցերեկը սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում...
Աղբյուր` Panorama.am
12:40
Թրամփ. Պուտինը ցանկանում է հանդիպել, մենք պատրաստվում ենք
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր...
Աղբյուր` Panorama.am
12:36
Քիշնևի օդանավակայանից մարդկանց տագնապի ազդանշանով տարհանել են
Քիշնևի օդանավակայանից ուղևորների տարհանման պատճառ դարձած ահազանգը կապված է հրդեհային ազդանշանի միացման հետ և պարզվել է, որ կեղծ է։ Դեպքի մասին...
Աղբյուր` Panorama.am
12:27
Լոս Անջելեսի հրդեհները կարող էին սկսված լինել հրկզիման պատճառով, կա ձերբակալված անձ
Լոս Անջելեսում անտառային հրդեհները, հնարավոր է, սկսվել են հրկիզմամբ։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, ոստիկանությունն արդեն ձերբակալել է...
Աղբյուր` Panorama.am
12:17
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունվարի 17-19-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ներկայացնելու է «Սիմֆոնիկ...
Աղբյուր` Panorama.am
12:16
7-ժամյա աշխատանքային օրվա անցնելու դեպքում էլ արտաժամյա վճարի իրավանորմի չպահպանման ռիսկը կմնա. Էլեն Մանասերյան
«Մարդկային կապիտալի զարգացման գաղափարը և աշխատաժամանակի ճկունության և աշխատանքային հզորության կատարելագործման պատճառով է նախարարությունը...
Աղբյուր` Panorama.am
11:49
Վազգեն Սարգսյանի մասին պատմող ֆլիմում նկարահանվել է նաև Արսեն Լևոնյանը
Հայտնի դերասան Արսեն Լևոնյանը նկարահանվել է «Վազգենը.Վերջին Սպարապետը» ֆիլմում։ «Մեծ պատիվ էր այս ֆիլմում նկարահանվել...
Աղբյուր` Panorama.am
11:15
Այս տարի ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին
2025 թվականին կշարունակվի ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման...
Աղբյուր` Panorama.am
11:15
Փաշինյանի նախկին խորհրդական. Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում երկրում
«Նիկոլ Փաշինյանը գլուխ է գովում, որ հունվարի 1-6-ը օդային ճանապարհով Հայաստան է եկել 20% ավել մարդ, քան անցած տարի։ Սա տիպիկ օրինակ է, թե...
Աղբյուր` Panorama.am
11:08
Հրդեհի գոտում գտնվող Գլենդելում օդն ավելի մաքուր է քան Երևանում. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է այս պահին հրդեհի գոտում...
Աղբյուր` Panorama.am
11:08
WTA-250. Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել պայքարից
Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակչում աշխարհի 44-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը զիջել է աշխարհի 67-րդ ռակետ, ամերիկացի Մակարտնի Կեսլլերին:
Աղբյուր` Panorama.am
11:02
ՆԳՆ-ն հրապարակել է սկուտերների, սքեյթբորդների երթևեկության կանոնները
Դրանց խախտումը կառաջացնի տուգանքի նշանակում
Աղբյուր` Panorama.am
10:57
Քաղաքական մուրացկանությամբ խաղաղության չեն հասնում. Շարմազանով
«Ուղիղ 2 տարի առաջ,2023-ի հունվարի 10–ին Ալիեւն ասել է,որ «Մինսկի խմբի համաձայն Քելբաջարի ու Լաչինի շրջանները մնալու էին...
Աղբյուր` Panorama.am
10:35
«Ուրարտու»-ի կիսապաշտպանները հեռացել են ակումբից
Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ֆուտբոլիստներ Անդրեյ Կրավչուկը և Լուքման Գիլմորն երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագրերը։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բոլոր տվյալները հուշում են, որ Ալիևի և Փաշինյանի ելույթները համաձայնեցված էին. Արմեն Այվազյան
«Այնինչ, Ալիևն առաջիկայում չի համարձակվելու դիմել նոր պատերազմի Հայաստանի դեմ, որովհետև վախենալու է Իրանի ռազմական միջամտությունից, որի հետևանքներն իր համար կարող են մահացու լինել»։
Աղբյուր` Panorama.am
10:14
Անցնող տարին ամենաշոգն է եղել Արդյունաբերական դարաշրջանի ողջ պատմության մեջ
Անցած՝ 2024 թվականը, 1850 թվականից ի վեր ամենաշոգն է եղել։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Եվրոպական հեռահար զոնդավորման և...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լեհաստանում զբոսաշրջիկները «հավատացել» են ChatGPT-ին և արգելափակվել լեռներում
Լեհաստանում զբոսաշրջիկները մոլորվել են լեռներում՝ ChatGPT նեյրոնային ցանցի առաջարկած երթուղին հետևելուց հետո: Tatrzanski-ի հաղորդմամբ, մի...
Աղբյուր` Panorama.am
09:50
Առանց այն էլ միայնակ, «մերկ», անկյունում քշված Հայաստանի համար սա նոր սպառնալիքներ է բերելու. Աբրահամյան
«Ադրբեջանի տարածքային պահանջների ու պատերազմի սպառնալիքներին ի պատասխան, ՀՀ կառավարությունը հաստատեց ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը և ուղարկեց ԱԺ»
Աղբյուր` Panorama.am
09:31
Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ…Բագրատ Սրբազան
Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերեվարված հայրենակիցների «դատավարություններից» առաջ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}