Ս. Սարգսյան. Հայաստանն ամեն ինչ անում է, որ սիրիահայերն իրենց պաշտպանված զգան
Մենք միանշանակ օժանդակում ենք Սիրիայի շուրջ տեղի ունեցող բանակցություններին, մենք միանշանակ սատարում ենք այն բանաձևին, որն ընդունվել է և մենք սատարում ենք այն պայմանավորվածություններին, որ ձեռք են բերվել: ԵԽԽՎ-ում իր ելույթից հետո տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով սիրիահայերի ու Սիրիայի առնչությամբ ընթացող պրոցեսներին, հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Ս. Սարգսյանը նշել է, որ պետությունն ամեն հնարավորն անում է սիրիահայերին Հայաստանում պատշաճ ձևով ընդունելու, բնակարանային հարցերը որոշակի ձևով լուծելու, նրանց կարիքները հոգալու, կրթական խնդիրները լուծելու համար:
«Մենք նաև գործընթաց ենք սկսել միջազգային կառուցների, կազմակերպությունների հետ, որոնք հանձնառություներ են վերցրել օժանդակել Սիրիայից փախստականներին: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր քույրերն ու եղբայրները, ովքեր եկել են Սիրիայից, Հայաստանում իրենց զգան պաշտպանված»- ընգծել է Ս. Սարգսյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը մեկնել է Ֆրանսիա, որտեղ հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Ավելի ուշ նախագահը ելույթ է ունեցելԵԽԽՎ-ում: Այս պահին նախագահը պատասխանում է ԵԽԽՎ ներկայացուցիչների հարցերին:
Նախորդող հրապարակումներ`
ՀՀ նախագահ. Ադրբեջանը ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի պահանջները չի կատարել
Ղարաբաղը եղել է, կա և կմնա Եվրոպայի մաս. Սերժ Սարգսյանի խոսքը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում
ՀՀ Նախագահի հայտարարությունը ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ
Սերժ Սարգսյան. Ադրբեջանը չի ստորագրել Կազանում ներկայացված փաստաթուղթը
Սերժ Սարգսյանի խոսքը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում
Ս. Սարգսյան. Հայաստանի ցանկությունն է շարունակել սերտ համագործակցությունը ԵՄ-ի հետ
Սերժ Սարգսյան. ՀՀ-ն հիմա էլ պատրաստ է նախաստորագրել ԵՄ ասոցացման համաձայնագիրը
Ս. Սարգսյան. Հայաստանը մասնակցելու է Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովին