Սերժ Սարգսյան. Կոնֆլիկտի պատճառով իրենց բնակավայրերը լքած մարդիկ իրավունք ունեն վերադառնալ
«Ես կարծում եմ, որ բոլոր այն մարդիկ, ովքեր կոնֆլիկտի պատճառով լքել են իրենց բնակավայրերը, ամբողջական իրավունք ունեն վերադառնալու. մենք դրա կողմնակիցն ենք: Բայց այստեղ հարց է առաջանում`ո՞ւր պետք է վերադառնան այդ մարդիկ, ինչպիսի՞ տարածք, ինչպիսի՞ երկիր»,- ԵԽԽՎ-ում իր ելույթից հետո տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում իրենց մշտական բնակության վայրերը լքած մարդկանց վերադարձի հնարավորության վերաբերյալ հնչած հարցին` հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Արդյո՞ք, Ձեր կարծիքով, այսօր այդ մարդկանց վերադարձը չի բորբոքի նոր ռազմական գործողություն»,- հավելեց Սերժ Սարգսյանը:
Նախագահը նշեց որ, եթե խոսքը Լեռնային Ղարաբաղի բուն տարածքի մասին է, արդյո՞ք Լեռնային Ղարաբաղի իշխանությունները հնարավորություն կունենան ամեն մի ընտանիքի, ամեն մի վերադարձածի կողքին ոստիկան կամ զինվոր կանգնեցնելու:
«Խնդիրը պետք է ստանա քաղաքական լուծում: Պետք է հարցը վերջնականապես կարգավորվի, որպեսզի այդ մարդիկ վերջնականապես վերադառնան իրենց տարածք: Հակառակ պարագայում, իմի կգան Ադրբեջանի քաղաքականության պատճառով նոր ռազմական գործողություններ, նոր կոֆլիկտներ և այդ մարդիկ ստիպված կլինեն լքել այն տարածքները, որտեղ ապրում են, արդյո՞ք սա տրամաբանական է»,-ասաց երկրի ղեկավարը:
Ս. Սարգսյանը նշեց, որ Մադրիդյան սկզբունքներ կոչվող փաստաթղթով նախատեսվում է նաև հարցերի լուծում կապված փախստականների հետ:
«Խնդիրը պետք է լուծվի կոմպլեքս, այդ թվում նաև այն մարդկանց վերադարձի խնդիրները, ովքեր ստիպված են եղել լքել իրենց բնակության մշտական տարածքները»,-նշեց Ս. Սարգսյանը:
Նախորդող հրապարակումներ`
Ս. Սարգսյան. Հայաստանն ամեն ինչ անում է, որ սիրիահայերն իրենց պաշտպանված զգան
ՀՀ նախագահ. Ադրբեջանը ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի պահանջները չի կատարել
Ղարաբաղը եղել է, կա և կմնա Եվրոպայի մաս. Սերժ Սարգսյանի խոսքը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում
ՀՀ Նախագահի հայտարարությունը ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ
Սերժ Սարգսյան. Ադրբեջանը չի ստորագրել Կազանում ներկայացված փաստաթուղթը
Սերժ Սարգսյանի խոսքը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում
Ս. Սարգսյան. Հայաստանի ցանկությունն է շարունակել սերտ համագործակցությունը ԵՄ-ի հետ
Սերժ Սարգսյան. ՀՀ-ն հիմա էլ պատրաստ է նախաստորագրել ԵՄ ասոցացման համաձայնագիրը
Ս. Սարգսյան. Հայաստանը մասնակցելու է Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովին