Սերժ Սարգսյան. Հայաստանը և նրա զինված ուժերը հանդիսանում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորը
«Հայաստանն և նրա զինված ուժերը հանդիսանում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորը»: Այս մասին, ԵԽԽՎ-ում իր ելույթից հետո տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ես այստեղ հայտարարում եմ, եթե Ադրբեջանը ռազմական գորողություններ սկսի Ղարաբաղի դեմ, ապա Հայաստանը իր ամբողջ կարողություններով, պաշտպանելու է Լեռնային Ղարաբաղը»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Անդրադառնալով ԵԽԽՎ-ում Ադրբեջանը ներկայացնող պատգամավորի` «Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը օկուպացնելու վերաբերյալ» խոսքերին` Սերժ Սարգսյանը նշեց .«Պետք չէ ռազմական գործողություններ սկսել, հետո բողոքել «օկուպացիայից»: Հիմա էլ Ադրբեջանը սպառնում է մեզ ռազմական գործողություններով: Վստահ եմ, եթե այդպիսի գործողություններ լինեն, ապա մի քանի ամիս հետո ադրբեջանցիները բողոքելու են տարածքի ոչ թե 20` այլ 25, 30 տոկոսի մասին: Պետք չէ ռազմական գործողություններ սկսել»:
Նախորդող հրապարակումներ`
Սերժ Սարգսյան. Կոնֆլիկտի պատճառով իրենց բնակավայրերը լքած մարդիկ իրավունք ունեն վերադառնալ
Ս. Սարգսյան. Հայաստանն ամեն ինչ անում է, որ սիրիահայերն իրենց պաշտպանված զգան
ՀՀ նախագահ. Ադրբեջանը ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի պահանջները չի կատարել
Ղարաբաղը եղել է, կա և կմնա Եվրոպայի մաս. Սերժ Սարգսյանի խոսքը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում
ՀՀ Նախագահի հայտարարությունը ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ
Սերժ Սարգսյան. Ադրբեջանը չի ստորագրել Կազանում ներկայացված փաստաթուղթը
Սերժ Սարգսյանի խոսքը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում
Ս. Սարգսյան. Հայաստանի ցանկությունն է շարունակել սերտ համագործակցությունը ԵՄ-ի հետ
Սերժ Սարգսյան. ՀՀ-ն հիմա էլ պատրաստ է նախաստորագրել ԵՄ ասոցացման համաձայնագիրը
Ս. Սարգսյան. Հայաստանը մասնակցելու է Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովին