«Պարոն Աբրահամյան, ինչո՞ւ ձեր աշխատավարձը պետք է բարձրանա». Փոստանջյանը` ԱԺ նախագահին
ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը դեմ է այս տեսքով «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» նախագծի և հարակից ներկայացված օրինագծերի փաթեթին: Այդ մասին այսօր օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
«Անբարոյական է, որ մենք ցանկանում ենք բարձրացնել մեր աշխատավարձը, նույն պարոն Աբարահամայնինը: Պարոն Աբրահամյանը, ինչո՞ւ պետք է ձեր աշխատավարձը բարձրանա, նույնը ինձ է վերաբերում, ինչո՞ւ պետք է իմ աշխատավարձը բարձրանա: Ես եհինգ տարի եմ պատգամավոր բայց չեմ կարծում, որ նպաստել եմ մեր քաղաքացու հոգսերի թեթևացմանը», -հայտարարեց տիկին Փոստանջյանը` ավելացնելով, որ խմբակցությունը առաջարկություններ կներկայացնի մինչև երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածը:
Նշենք, որ օրենսդրական փաթեթով ներդրվում է պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության միասնական համակարգ: Եթե մինչ այժմ պետական համակարգի տարբեր ոլորտներում աշխատողների վարձատրությունը կանոնակարգվում էր առանձին օրենքերով, ապա այժմ կառավարությունն առաջարկում է աշխատավարձերի հաշվարկման միասնական սկզբունք ՝ բոլորի համար: Ըստ նախագծի՝բազային աշխատավարձի չափը չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 80 տոկոսից և գերազանցել դրա 120 տոկոսը: Յուրաքանչյուր պաշտոնյայի աշխատավարձը հաշվարկելիս բազային աշխատավարձը բազմապատկվելու է այդ պաշտոնի համար սահմանված գործակցով: Պաշտոնային դրույքաչափերի սանդղակում ամենաբարձր գործակիցը Հանրապետության նախագահինն է՝ 20, որին հաջորդում են ՀՀ ԱԺ նախագահը և ՀՀ վարչապետը՝ 18, իսկ ԱԺ պատգամավորինը 10 գործակիցներով: ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի գործակիցը 16 է, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի գործակիցը՝ 15,5, փոխվարչապետինը՝ 15: Մարդու իրավունքների պաշտպանի գործակիցը այդ սանդղակում ևս 15 է, ավելի բարձր, քան ասենք ՀՀ ԱԺ փոխնախագահինը՝ 14, Վերաքննիչ դատարանի նախագահինը՝ 13.50, ՀՀ Ոստիկանության պետինը՝ 12, նախարարներինը՝ 12: Նվազագույն գործակիցն, ըստ սանդղակի, պետական համակարգում աշխատող կրտսեր մասնագետինն է՝ 1.25:
Գագիկ Ջհանգիրյանն առաջարկում է բարձրացնել դատավորների աշխատավարձը
2014-ին նվազագույն աշխատավարձը կկազմի 50 հազար դրամ, 2015-ին` 55 հազար, 2016-ին 62.5 հազար դրամ. Նոր նախագիծ
Պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնող օրինագիծը քաղաքական փաստաթուղթ է. Դավիթ Հարությունյան