Ս. Նիկոյան. Համանախագահները ջանքեր են գործադրում՝ պրոցեսը փակուղուց դուրս բերելու ուղղությամբ
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը՝ ուղղված Արցախի հիմնախնդրի կարգավորման գործընթացին, դրական եմ գնահատում: Ամեն դեպքում նկատելի են այն ջանքերը, որոնք ուղղված են բանակցային պրոցեսը փակուղուց հանելուն ու նախագահների մակարդակով հանդիպում կազմակերպելուն»,- Panorama.am-ի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը, ասաց ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Սամվել Նիկոյանը:
Անդրադառնալով հայտարարությունում տեղ գտած այն ձևակերպմանը, թե՝ «ռազմական գործողությունները, մասնավորապես այս պահին, կարող են դիտարկվել միայն որպես խաղաղ գործընթացը խափանելու փորձ», խորհրդարանականը նշեց, որ դրական է, երբ համանախագահները գնահատական են տալիս հավանական ռազմական գործողություն հրահրողին:
«Սակայն, միաժամանակ պետք է նշեմ, որ հայտարարությունը որոշակի առումով թերի էր, որովհետև շատ դեպքերում համանախագահները չեն բացում փակագծերը և իրենց գնահատականները հնչեցնում են անուղղակի ձևով: Չի խոսվում պատերազմ սանձազերծողի քայլերի իրավական, քաղաքական հետևանքների մասին»,- նշեց Ս. Նիկոյանը:
Նրա խոսքերով, Ադրբեջանը զսպվածություն կցուցաբերի միայն այն դեպքում, երվ հստակ իմանա, որ իր քայլերը իրավական, քաղաքական հետևանքների են հանգեցնելու ու ինքը միանշանակ ագրեսոր է դիտվելու:
«Ընդհանուր բնույթի հայտարարություններն իրենց վաղուց սպառել են, ժամանակն է հայտարարություններն ուղղել կոնկրետ հասցեատիրոջ՝ Ադրբեջանին»,- հավելեց ԱԺ նախկին նախագահը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին տարածաշրջանային այցով տարածաշրջանում գտնվող ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նախ հանդիպում են ունեցել Ադրբեջանի, ապա՝ Հայաստանի նախագահների հետ, ինչից հետո հայտարարել են, որ երկու նախագահներն էլ պատրաստակամություն են հայտնել՝ հանդիպել:
Նախորդիվ`
Մինսկի խումբ. Ռազմական գործողությունները կդիտարկվեն խաղաղ գործընթացի խափանման փորձ
Սերգեյ Մինասյան. Համանախագահների հայտարարությունը միանշանակ ուղղված է Ադրբեջանին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները