Տնտեսություն 20:04 20/12/2013

Փորձագետներ. Եվրամիությունը կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը

 Օրերս հայտնի դարձավ, որ Եվրամիությունը «Արևելյան գործընկերության ինտեգրում և համագործակցություն» ծրագրի շրջանակում Հայաստանին 25 մլն եվրո ֆինանսական օժանդակություն է հատկացնելու: Եվ ահա այսօր, մոտ մեկ շաբաթ անց Եվրամիությունը որոշել է  «Եվրոպական հարևանության քաղաքականության» շրջանակում Հայաստանին հատկացնել լրացուցիչ 41մլն եվրո:

Աջակցության առաջին փաթեթը ուղղվելու է կոռուպցիայի դեմ պայքարին և քաղծառայության ոլորտում բարեփոխումներին: Իսկ 41մլն եվրոն՝ կոչված է աջակցելու Հայաստանում քաղաքացիական հասարակությանը, տարածաշրջանային զարգացմանը և գյուղատնտեսությանը: Եվրոպական հանձնաժողովի հաղորդագրություններում ասվում է, որ ընդլայնվել է քաղաքացիական հասարակությանն ուղղակիորեն տրվող աջակցությունը:

Հատկանշական է, որ նախորդ տարի «Արևելյան գործընկերության ինտեգրում և համագործակցություն» ծրագրի շրջանակում շրջանակում Եվրամիությունը Հայաստանին հատկացրել է 15մլն եվրո ֆինանսական աջակցություն, որն ուղղվել է արդարադատության և կրթության ոլորտում բարեփոխումներին: Այդ ժամանակ դեռ շարունակվում էին ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման բանակցությունները, և ոչինչ չէր վկայում, որ Հայաստանը մեկ տարի անց որոշում կկայացնի միանալ Մաքսային միությանը: ՄՄ-ին միանալու որոշումից հետո ԵՄ-ն ոչ միայն չի կրճատում, այլև, հակառակը, կրկնապատկում է իր աջակցությունը:

Համեմատության համար նշենք, որ ԵՄ-ն նույն ծրագրի շրջանակում 27 մլն եվրո աջակցություն է տրամադրելու Վրաստանին, որը նախաստորագրել է Ասոցացման համաձայնագիրը, ավելին՝ մշտապես հայտարարել ԵՄ-ին անդամակցելու իր ցանկության մասին:

Ինչպես երևում է, աջակցության ծավալը գրեթե նույնն է: Իսկ «Եվրոպական հարևանության քաղաքականության» շրջանակում Եվրամիությունը 2011-2013թթ.-ի համար Հայաստանին հատկացրել է ընդհանուր 157մլն եվրո: Բացի այդ, դեկտեմբերի 6-ին Եվրոպական ներդրումային բանկը որոշել է 60 մլն եվրո վարկ տրամադրել Հայաստանին` Հյուսիս-Հարավ մայրուղու շինարարության նպատակով: Այդ վարկը տրամադրելու որոշման մեջ ընդգծվել է մայրուղու տարածաշրջանային նշանակությունը:

Դեկտեմբերի 9-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ողջունել է Հայաստանի հանձնառությունը՝ շարունակել ԵՄ հետ համագործակցությունը և բարեփոխումների հարցում գրանցած առաջընթացը: Նա ընդգծել է, որ ԵՄ-ն ցանկանում է Հայաստանի հետ ունենալ սերտ հարաբերություններ և պահպանելով արդեն իսկ ձեռք բերվածը` թարմացնել համագործակցությունը:

«Հայաստանը կարող է քաղաքական, տնտեսական և սոցիալական բարեփոխումների համար ապավինել Եվրամիության շարունակական աջակցությանը»,- ասել է Շ. Ֆյուլեն:

Ավելի վաղ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, խոսելով Եվրամիություն - Հայաստան հարաբերությունների զարգացման մասին, նշել է, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ այն ընդհանուր արժեքներին, որոնք կազմում են Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների հիմքը:

«Հայաստանը ցանկանում է զարգացնել Եվրամիության հետ գործընկերությունը բոլոր հնարավոր ոլորտներում, որքանով որ ԵՄ-ի համար դա ընդունելի կլինի և որը չի հակասի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը»,- ասել է Է. Նալբանդյանը:

Նշենք, որ Մաքսային միությանը միանալու որոշումից հետո բազմիցս տեսակետներ էին հնչում, որ Հայաստանը կորցրեց Եվրամիության վստահությունը և կզրկվի նրա աջակցությունից, բարեփոխումները շարունակելու հնարավորությունից: Սակայն փորձագետները վստահեցնում են, որ ԵՄ կողմից շարունակական աջակությունը վկայում է հակառակի մասին:

Panorama.am-ի հետ զրույցում «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, փորձագետ Կարեն Բեքարյանը  ասաց, որ զարմանալի ոչինչ չի տեսնում նրանում, որ ԵՄ-ն շարունակում է «Արևելյան գործընկերության» ծրագրի շրջանակում իր քաղաքականությունը՝ չնայած, որ Վիլնյուսի գագաթաժողովում Հայաստանը չնախաստորագրեց ասոցացման համաձայնագիրը:

«Կան գործընթացներ, որոնք միայն իրավիճակից ելնող չեն, այլ ավելի խորքային են ու երկարաժամկետ: Բազմիցս կրկնվել է, որ Եվրամիության հետ Հայաստանի ունեցած արդյունքը և ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանը պատրաստ լինելը նշանակում էր բարեփոխումների այնպիսի տեմպ և արդյունք, որ հենց այնպես չի կարող վերանալ: Այդ արդյունքի հիման վրա եվրաինտեգրման գործընթացը շարունակվելու է և ավելի խորացվելու»,- համոզմունք հայտնեց Կ. Բեքարյանը:

Նրա խոսքով, Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր պայմանագիրն ամենայն հավանականությամբ պատրաստ կլինի 2014թ-ի փետրվար-մարտ ամիսներին, երբ կհանդարտվեն Վիլնյուսի գագաթաժողովի կրքերը, Ուկրաինայի հետ կապված իրադարձությունները և այլն:

«Դա կլինի ասոցացման համաձայնագիր, թե, օրինակ, ռազմավարական համագործակցության համաձայնագիր, անունը էական չէ, էական է, որ Հայաստանի եվրաինտեգրման գործընթացը բովանդակային շարունակություն կունենա»,- եզրափակեց փորձագետը:

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը համակարծիք է, որ Հայաստանի և ԵՄ միջև հարաբերությունները կունենան իրենց տրամաբանական զարգացումը: Նրա խոսքով՝ Եվրամիության կողմից հատկացվող աջակցությունը վկայում է, որ ԵՄ-ն կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը, արդեն իրականացված բարեփոխումների շարունակությունը և որ ԵՄ-ի համար ընկալելի է Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումը:

«Սա ցույց է տալիս, որ մի կողմից Հայաստանին հաջողվել է պահպանել Եվրամիության հետ հարաբերությունների մակարդակը, մյուս կողմից, որ ԵՄ-ն պատրաստակամ է շարունակել բարեփոխումների գործընթացի շուրջ համագործակցությունը Հայաստանի կառավարության հետ, ինչպես նաև ակտիվացնել տարբեր ծրագրերի շուրջ առկա համագործակցությունը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ»,- ասաց Ա. Ղևոնդյանը:


Տիգրան Խաչատրյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:21
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Բացատրում են մասնագետները
Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Հայաստանի մի քանի մարզերում, Արաատյան դաշատավայրում ինվերսիոն շերտ է առաջացել
Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում  են ջերմաստիճանային...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am
09:24
Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա. Էդգար Հարությունյան
«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Վթարից հետո մեքենան այրվել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 10-ին, ժամը 22:52-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակավանի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով, ձերբակալել են հետո բաց թողել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանությունը, չմոռանալով, որ Փաշինյանի «համբերության բաժակը լցվելու»...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուների» ականատես կլինենք:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում գրանցվել են 782 հազար 832 աշխատակիցներ, ովքեր...
Աղբյուր` Panorama.am
08:50
Խոշոր հրդեհ Նոյեմբերյանում
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 11-ին, ժամը 01:52-ին ահազանգ է ստացվել, որ Կամոյի փողոցում...
Աղբյուր` Panorama.am
08:42
Հայաստանի մի քանի ճանապարհներին մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}