Ս.Բալասանյան. Որևէ սադրանք չի կարող ինձ շեղել իմ ստանձնած ծանր, բայց պատվաբեր առաքելությունից
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը վերջին զարգացումների ֆոնին հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.
«Ընտրված օրվանից ամեն ինչ արել եմ եվ շարունակելու եմ անել, որ Գյումրին նմանվի մեր երազանքների քաղաքին: Աղբահանություն, փողոցային լուսավորություն, ճանապարհաշինություն, օգնություն կարիքավոր ընտանիքներին, կանգառների բարեկարգում՝ այս ամենը պահանջում է լարված ու ամենօրյա աշխատանք:
Վստահեցնում եմ Ձեզ , որևէ սադրանք չի կարող ինձ շեղել իմ ստանձնած ծանր, բայց պատվաբեր առաքելությունից: Ես մնալու եմ Գյումրիում և շարունակելու եմ Ձեզ հետ միասին շենացնել մեր քաղաքը»:
Նախորդիվ`
Ոստիկանությունն ուսումնասիրում է Վարդան Ղուկասյանի որդու «սխրագործությունների» մասին հրապարակումները
«Բալասանյանը երեկ է վերադարձել ԱՄՆ-ից, միջադեպի ականատես չի եղել»