
«Carrefour»-ի հայաստանյան պատասխանատու. Որևէ խոչընդոտ չի եղել
«Երջանիկ ենք, որ ներկայացվում ենք նաև Հայաստանում: Հայ սպառողներին բավարարելու համար համար ամեն ինչ կանենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Carrefour» հայաստանյան պատասխանատու Քրիստիան դը Նալը:
Նա ասաց, որ վեց ամսից «Երևան մոլի» տարածքում բացվելու է «Carrefour» հիպերմարկետը:
Պատասխանելով հարցին, թե տեղեկատվություն կար, որ «Carrefour»-ի մուտքը Հայաստան խոչընդոտող հանգամանքներ են եղել, նա ասաց, որ նման բան չի եղել:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչո՞ւ «Carrefour» -ը չբացվեց «Դալմա մոլ»-ում, այլ բացվում է «Երևան մոլ»-ում, Քրիստիան դը Նալը պատասխանեց, որ դա երկար պատմություն է, նախընտրում է խոսել ապագայի մասին, որը, ըստ նրա, լավ է լինելու:
Նախորդող հրապարակում՝
«Carrefour»-ը կբացվի սեպտեմբերին «Երևան Մոլ»-ում
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին