Չինաստանը չի միջամտելու Ուկրաինայի ներքին գործերին և կշարունակի զարգացնել ռազմավարական կապերը Կիևի հետ
Չինաստանը չի միջամտելու Ուկրաինայի ներքին գործերին և կշարունակի զարգացնել ռազմավարական կապերը Կիևի հետ
Չինաստանը չի միջամտելու Ուկրաինայի ներքին գործերին և պատրաստ է շարունակել համակողմանի փոխշահավետ երկկողմ համագործակցությունը: Այսօր այդպիսի հայտարարությամբ է հանդես եկել Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունինը:
Նա նշել է, որ չինական կողմը հարգում է ուկրաինական ժողովրդի ընտրությունը, որն իրականացվել է երկրում ձևավորված յուրահատուկ իրավիճակի հետևանքով և իրենք Ուկրաինային դիտարկում են որպես կարևոր ռազմավարական գործընկեր:
Ուկրաինա-չինական հարաբերությունները վերջին տասնամյակների ընթացքում զարգացել են բավականին ակտիվ: 2013թ.-ին դեկտեմբերին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը պետական այցով գտնվելով Պեկինում չինական կողմի հետ ստորագրել է 20-ից ավել համաձայնագրեր: Վ. Յանուկովիչը նշել էր, որ իր այցի ընթացքում ստորագրված համաձայնագրերը թույլ կտան Ուկրաինային ներգրավել 8 միլիարդ դոլարի հասնող չինական ներդրումներ:
Դեկտեմբերյան այցի ընթացքում Չինաստանի և Ուկրաինայի միջև ստորագրվել են մի շարք համաձայնագրեր գյուղատնտեսության, էներգետիկայի, առողջապահության, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցության վերաբերյալ:
Ուկրաինայի պետական վիճակագրական ծառայության տվյալներով, 2013թ.-ին երկրի ամենախոշոր առևտրային գործընկերներ են Ռուսաստանը՝38.2 միլիարդ դոլար, Չինաստանը՝10.6 միլիարդ դոլար և Գերմանիան՝8.4 միլիարդ դոլար: Ուկրաինան Չինաստանի հետ առևտրային հաշվեկշռում ունի 6 միլիարդ դոլարի հասնող բացասական սալդո, այսինքն, Կիևը ավելի շատ ապրանքներ է գնում Չինաստանից, քանս թե վաճառում:
Յանուկովիչի դեկտեմբերյան այցի ընթացքում Պեկինում կայացել է նաև ուկրաինա-չինական բիզնես ֆորում, որի ընթացքում կողմերը համաձայնության են եկել Ղրիմում չինական կողմի ֆինանսավորմամբ նավահանգստի շինարարության շուրջ:
Նոր նավահանգիստը ունենալու է 25 մետր խորություն և գտնվելու է Սաքիի շրջանի Ֆրունզե գյուղի մոտ: Շինարարության առաջին փուլում Պեկինը ներդնելու է 3 միլիարդ դոլար և ծրագիրը իրականացվելու է 4-5 տարի: Ղրիմի նոր նավահանգստում կառուցվելու է նաև հացահատիկային տերմինալ՝տարեկան 10 միլիոն տոննա հզորությամբ:
Ուկրաինան և Չինաստանը առևտրա-տնտեսական կապերի խորացմանը զուհագեռ զարգացնում է նաև ռազմա-տեխնիկական համագործակցությունը: Ռազմական փորձագետները նշում են, որ վերջին 20 տարվա ընթացքում Ուկրաինան Չինաստանին է վաճառել մոտ 30 ռազմական տեխնոլոգիաներ: Կիևը Պեկինին է վաճառել «Վարյագ» ավիակիրը, ինչպես նաև արդիականացնում է չինական օդուժը, չինական ուղղաթիռների շարժիչները արտադրվում են ուկրաինական ռազմաարդյունաբերական ձեռնարկություններում:
Պեկինը և Կիևը հայտարարել են, որ մոտակա տարիների ընթացքում նպատակ ունեն երկկողմ ապրանքաշրջանառությունը հասցնել 20 միլիարդ դոլարի, այդ թվում շեշտը դնելով ռազմա-տեխնիկական համագործակցության վրա:
Հեղինակ` Արտյոմ Բալասանով
Շարքի այլ հրապարակումներ`
Պաշտոնական Պեկինը իր վրդովմունքն է հայտնել Օբամայի և Դալայ Լամայի հանդիպման կապակցությամբ
Պեկինը ամրապնդվում է նաև Հարավային Կովկասում
Իսլամական անջատողականությունը սպառնում է Չինաստանի միասնականությանը
65 տարի ընդմիջումից հետո կկայանա Չինաստանի և Թայվանի պաշտոնյաների պատմական հանդիպումը
Սի Ձինպինի այցը նոր լիցք կհաղորդի ռուս-չինական ռազմավարական կապերի ամրապնդմանը
ԵՄ-ն ընդլայնելու է բազմակողմ ռազմավարական կապերը Չինաստանի հետ
Կենտրոնական Ասիայի տարածաշրջանը` Չինաստանի կենսական շահերի տարածք
Ճապոնիայի և Չինաստանի հարաբերություններում լարվածությունը հասել է գագաթակետին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները