Մարինա Գրիգորյան. Նոր բացահայտումներ՝ սումգայիթյան ոճրագործության մասին (տեսանյութ)
«Ի տարբերություն Բաքվի ջարդերի, սումգայիթյան ջարդերի մասին ավելի շատ բան գիտենք, քանի որ 1988 թվականին դեռևս չէին հասկացել, որ պետք է թաքցնեն հետքերը: Նույնիսկ մահվան նկարագրությունների մեջ նշվում էր մահվան բուն պատճառը, իսկ Բաքվի ջարդերի դեպքում որպես մահվան պատճառ գրում էին ինչ-որ հիվանդություն»,- ասուլիսում այս մասին ասաց «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը:
Նրա խոսքով, Սումգայիթի հետ կապված եղել է հետաքննություն, կան տեսագրություններ, փաստաթղթեր, սակայն պետք է վերապահումներով մոտենալ այդ ամենին: Մ. Գրիգորյանի խոսքով, իրենք դեռևս ստանում են նոր լուսանկարներ, փաստաղթղթեր, տեղեկություններ սումգայիթյան ոճրագործության մասին:
«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանն էլ նշեց, որ սումգայիթյան ջարդերի ժամանակ ադրբեջանցիների շրջանում դեռևս վախ կար, որ մասնակիցները կարող են պատժվել, իսկ Բաքվի դեպքերի ժամանակ հստակորեն գիտեին, որ ոչ ոք չի պատժվելու:
Հիշեցնենք, որ «Սովորական ցեղասպանություն» նախագիծն իրականացվում է ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից: Նախագծի շրջանակում ստեղծվել է Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում և «Օղակ» գործողության ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին հինգ լեզուներով վավերագրական ֆիլմերի շարք, ստեղծվել է Karabakhrecords կայքը, ինչպես նաև վերահրատարակվել և թարգմանվել են մի շարք գրքեր:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան