Ոչ մեկ ինձ չի հեռացրել, ես եմ լքել Ուկրաինան. Յանուկովիչ (ուղիղ միացում)
Այսօր` փետրվարի 28-ին, վերջին օրերին կատարվածից հետո առաջին անգամ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը երևացել է հանրությանը և այս պահին մամուլի ասուլիս է տալիս: Նա հայտարարեց, որ իրեն ոչ մեկ չի հեռացրել պաշտոնից, այլ ինքը ստիպված է եղել իր անվտանգության նկատառումներից ելնելով լքել Ուկրաինան:
«Ոչ մեկ ինձ չի հեռացրել պաշտոնից: Ես ստիպված եմ եղել լքել Ուկրաինան` իմ և իմ մերձավորների կյանքի նկատմամբ վտանգներից ելնելով», -հայտարարել է Յանուկովիչը:
Վերջինն այժմ գտնվում է Դոնի Ռոստովում և նրա մամլո ասուլիսը հեռարձակվում է ուղիղ եթերով:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով